News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են երկրում Vebitcoin կրիպտարժույթի փոխանակման պլատֆորմի բանկային հաշիվները եւ հետաքննություն են սկսել, հայտնում է Anadolu-ն:

Ակցիան սկսվեց այն բանից հետո, երբ Vebitcoin-ը հայտարարեց, որ կդադարեցնի իր բոլոր օպերացիաները՝ պատճառաբանելով ֆինանսական դժվարությունները: Սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ թուրքական պլատֆորմն է, որը դժվարությունների է բախվել այն բանից հետո, երբ իշխանությունները Thodex պլատֆորմի հետ կապ ունենալու մեջ կասկածվող տասնյակ մարդկանց ձերբակալեցին:

Թուրքիայում տեղակայված թվային ակտիվների առեւտրի Vebitcoin հարթակն ուրբաթ հայտարարել էր, որ դադարեցրել է բոլոր գործողությունները՝ «բոլոր կանոններն եւ պահանջները կատարելու համար»:

«Կրիպտոարժույթի ոլորտում վերջին զարգացումների պատճառով մեր գործողությունների խտությունը շատ ավելի բարձր էր, քան սպասվում էր: Ցավով կցանկանայինք փաստել, որ այս իրավիճակը մեզ ֆինանսական ոլորտում շատ բարդ գործընթացի հանգեցրեց»,- հայտնել են ընկերությունից:

 «Մենք որոշեցինք դադարեցնել մեր գործունեությունը՝բոլոր պահանջները կատարելու համար», - հավելել են նրանք:
Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների քննության խորհուրդը (MASAK) արգելափակել է ընկերության հաշիվները եւ հետաքննություն է սկսել:

Անցյալ շաբաթ Թուրքիայի կենտրոնական բանկն արգելել էր կրիպտոարժույթով վճարումներ անել՝ պատճառաբանելով «անուղղելի» վնասն ու ռիսկերը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ