News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

NASA-ի «Perseverance» մարսագնացը ստացել է առաջին թթվածինը Կարմիր մոլորակում:

Այդ հաջողությունը գրանցվել է MOXIE սարքի միջոցով ածխաթթու գազը թթվածնի վերածելու եղանակով, եւ որը հնարավոր է դարձնում մարդու կողմից Կարմիր մոլորակի հետագա ուսումնասիրությունը:

«Դա Մարս մոլորակի վրա ածխաթթու գազը թթվածնի վերածելու ուղղությամբ կարեւորագույն քայլ է»,-ասել է STMD ադմինիստրատորի օգնական Ջիմ Ռեյթերը: «MOXIE-ն կատարելագործվելու տեղ ունի, սակայն այդ տեխնոլոգիայի կիրառումը խոստումնալից է, քանի որ մենք մոտենում ենք մեր նպատակին՝ մի օր մարդկանց տեսնել Մարսի վրա: Թթվածինը միայն օդ չէ, որը մենք շնչում ենք: Հրթիռային վառելիքը կախված է թթվածնից, եւ ապագա հետազոտողները կախված կլինեն Մարսի վրա վառելիքի արտադրությունից տուն վերադառնալու համար»,-հայտարարել է Ռեյթերը:

Երկու ժամ տեւողությամբ տաքացումից հետո MOXIE-ն սկսել է արտադրել թթածին ժամում 6 գրամ արագությամբ: Արագությունը կրկնակի նվազեցվել է աշխատանքային ցիկլի ժամանակ սարքի աշխատունակությունը գնահատելու համար: Մեկ ժամ աշխատելուց հետո արտադրված թթվածնի քանակը կազմել է շուրջ 6,4 գրամ, ինչը բավական է, որպեսզի տիեզերագնացը մնա առողջ միջին ակտիվության շուրջ 10 րոպեի ընթացքում:

Հրթիռային վառելիքի համար շատ ավելի մեծ քանակությամբ թթվածնի կարիք կա: Մարսի մակերեւույթին չորս տիեզերագնաց իջեցնելու համար անհրաժեշտ է շուրջ 7 տոննա հրթիռային վառելիք եւ 25 տոննա թթվածին, մինչդեռ Մարսի վրա ապրող եւ աշխատող տիեզերագնացներին շնչելու համար անհրաժեշտ է շատ ավելի քիչ թթվածին: Տիեզերագնացները, որոնք մակերեւույթին մեկ տարի կանցկացնեն, հնարավոր է, կօգտագործեն մեկ մետրիկական տոննա միասին:

Երկրից դեպի Մարս 25 տոննա թթվածնի տեղափոխումը բարդ խնդիր կլինի: Թթվածնի արտադրության ցիկլերը կազմված կլինեն երեք փուլերից: Առաջին փուլում կստուգվի եւ կբնութագրվի սարքի գործառույթը, երկրորդում՝ սարքը կաշխատի մթնոլորտային պայմաններում, օրինակ, օրվա տարբեր ժամերին կամ տարվա տարբեր եղանակներին: Երրորդ փուլում սահմանները կընդլայնվեն, կփորձարկվեն աշխատանքի նոր ռեժիմներ, նշված է Mars Exploration programm-ի հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ