News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնական Նոտո քաղաքը արտակարգ վճարներ է ստացել կորոնավիրուսի համավարակի ժամանակ եւ ծախսել է այն քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ թռնող կաղամարի հսկա արձանի կառուցման վրա, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Նշվում է, որ քանդակի երկարությունը 13 մետր էր: Ընդ որում, դրա շինարարությունը Նոտոյին 25 միլիոն իեն (17 միլիոն ռուբլի) է արժեցել, որոնք վերցվել են արտակարգ իրավիճակների ֆինանսավորումից:

Քաղաքային իշխանությունները պնդում են, որ արձանի կառուցումը զբոսաշրջային երթեւեկությունը վերականգնելու երկարաժամկետ ծրագրի մաս է: Չնայած այն հանգամանքին, որ Նոտոյում կորոնավիրուսի քիչ դեպքեր են գրանցվել, քաղաքը մեծ կորուստներ է ունեցել ճանապարհորդների թվի կրճատման պատճառով:

Բնակավայրն ընդհանուր 800 միլիոն իեն էր ստացել: Դրանք պետք է ուղղվեին համավարակի դեմ պայքարին: Տեղի բնակիչները քննադատել են վարչակազմին՝ նշելով, որ գումարը կարող է բաշխվել բժիշկների միջեւ կամ ուղղվեր երկարաժամկետ բժշկական կարիքներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ