News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի: Այս մասին մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Նա պարզաբանեց, որ նման հնարավորությունը միայն քննարկվում է:

«Մենք կիսում ենք այն մտահոգությունը, որ չնայած թուրքական ապրանքների ներմուծման արգելքին, դրանք այնուամենայնիվ ներմուծվում են: Սա շուկայում անհավասար մրցակցության պատճառ է դառնում»,- ասաց պաշտոնյան:

Նրա խոսքով՝ նպատակը ոչ թե արգելված ապրանքների ցուցակն ընդլայնելն է, այլ այն, որ արդեն արգելված ապրանքները չներկրվեն:

«Խնդիրներն այսօր կապված են նաեւ այն բանի հետ, որ որոշվի, թե որ մարմինը պետք է վերահսկի գործընթացը եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի խախտողը»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ թուրքական արտադրանքի ներմուծման վեցամսյա արգելքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ