News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Twitter-ը համանուն միկրոբլոգերի ծառայությունում կամավոր նվիրատվությունների գործառույթ է ներդրել: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի ընկերության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մշակողների խոսքով՝ Tip Jar գործառույթը նախատեսված է, որպեսզի Twitter-ի օգտատերերը կարողանան ֆինանսապես աջակցել իրենց դուր եկած հեղինակներին: Առաջին փուլում նվիրատվություններ ուղարկելու հնարավորությունը հասանելի կլինի բացառապես iOS եւ Android օպերացիոն համակարգերի անգլախոս օգտվողներին: Ընդ որում, ոչ բոլորը կկարողանան միջոցներ ընդունել, այլ միայն՝ սահմանափակ թվով «հեղինակներ, լրագրողներ, փորձագետներ եւ հասարակական կազմակերպություններ»:

«Սա մեր աշխատանքում առաջին քայլն է Twitter- ում նյութական աջակցություն տրամադրելու եւ ստանալու նոր ուղիներ ստեղծելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: Մշակողները խոստանում են «շուտով ավելացնել մարդկանց թիվը, ովքեր կարող են Tip Jar-ը միացնել իրենց էջին, ինչպես նաեւ ընդլայնել լեզվական ծածկույթը»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Samsung-ը պատրաստվում է Galaxy Z Fold3 եւ Z Flip3 ծալվող սմարթֆոնների շնորհանդեսին
Ընկերությունը դեռ պաշտոնապես չի հայտնել իր նոր ծալվող սմարթֆոնների մասին, սակայն գործակալության աղբյուրները...
Գերմանիայի իշխանությունները Telegram-ի դեմ դատական գործընթաց են սկսել
Der Spiegel-ը հայտնում է, որ պաշտոնատար անձինք կարծում են, որ Telegram հավելվածի օգտագործումը հասել է մի շեմի, երբ դրան կարելի է վերաբերվել նույն կերպ, ինչ Facebook-ին, Twitter-ին եւ TikTok-ին․․․
Գերմանիայում Telegram-ին սպառնում են 55 միլիոն եվրո տուգանքով
Telegram-ը պետք է ենթարկվի օրենքին...
Xiaomi-ն կհրաժարվի սմարթֆոնների մարտկոցի միակցիչից
Առանց միակցիչների սմարթֆոններ ստեղծելու հնարավորությունը քննարկվել է ընկերության նոր տեխնոլոգիան քննարկելու ժամանակ...
Վարակից մինչեւ վարակ. համավարակից մինչեւ կիբերսպառնալիք
Թվային հեղափոխության հակառակ կողմը միշտ էլ եղել է դրա այլընտրանքի` առցանց հանցագործության անխուսափելի աճը...
Արդարադատության նախարարությունը Թրամփի օրոք ստիպում էր Apple-ին տալ դեմոկրատ կոնգրեսականների տվյալները. NYT
Խոսքը Ադամ Շիֆի եւ Էրիկա Սվալվելի տվյալների մասին է...
Ամենաշատ