News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Բելառուսը ծնկի չի գա՝ չնայած դրա վրա գործադրվող ճնշմանը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Բելառուսի կառավարության մամուլի ծառայությանը:

Այդ հայտարարությունը վարչապետն արել է Հաղթանակի օրվա տոնախմբության նախօրեին Մինսկում Ռազմական գերեզմանոց այցելելու ժամանակ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Մեծ Հայրենական պատերազմի տարիներին զորված քաղաքացիներին: «Այսօր այս սուրբ վայրում գտնվելով՝ մենք, իհարկե, պատասխանում ենք նրանց, ովքեր մեզ փոխձում են ճնշել: Բելառուսը երբեք ծնկի չի գա, ինչպես եւ մենք ծնկի չենք եկել ոչ միայն XX դարի ամենասարսափելի պատերազմի առջեւ, այլ նաեւ ամբողջ համաշխարհային պատմության ժամանակ»,-հայտարարել է վարչապետը:

Նա նաեւ ասել է, որ Բելառուսում «կցանկանային ընդմիշտ մոռանալ տառապանքները, զոհողությունները, սարսափներն այդ պատերազմը, ընդմիշտ շրջել այդ էջը, սակայն, ցավոք, ավելի հաճախ են դիմում այդ դասերին»: «Մենք հիշում ենք՝ ինչպես էին մեր անկախության առաջին շրջանում՝ 1994 թվականին, արեւմտյան երկրները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, երաշխավորում Բելառուսին դրա ինքնիշխանության պաշտպանությունը, ճնշման բացակայությունը, տնտեսական հարկադրանքներից ազատումը: Եւ այդ փաստաթուղթը գրելուն պես մենք բախվել ենք այն ճնշմանը, որից մեզ խոստացել էին պաշտպանել: 1994 թվականից որոշակի ժամանակ է անցել, սակայն մեր երկրի վրա «հարձակումները» չեն դադարել այդ ժամանակահատվածում»,-ասել է Գոլովչենկոն:

Նա ընդգծել է, որ ոչ բոլորին է դուր գալիս Բելառուսի ազատությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: «Չեն հավանում, որ մենք ինքնուրույն ենք որոշումներ կայացնում մեր հողում, գործում ենք՝ ելնելով մեր երկրի, մեր ժողովրդի զարգացման շահերից: Եւ որքան մենք շարժվում ենք անկախությունն ու ինքնիշխանությունը կառուցելու ճանապարհով, այնքան ավելի կոշտ են դառնում այդ մեթոդները»,-ընդգծել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ