News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում` մայիսի 8-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ (տեղ-տեղ ինտենսիվ), լեռնային շրջաններում տեղումները սպասվում են ձյան տեսքով: Մայիսի 10-ի և 13-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում մայիսի 8-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 9-ին` կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11 +13, վաղը ցերեկը՝ +19 +21:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +15 +20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +15 +20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +20 +22,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +15 +20,

Լոռիում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +15 +20,

Տավուշում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +18 +22,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +15 +20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +21 +24,

Արարատում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +24 +26,

Արմավիրում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +24 +26,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +15 +20,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +24 +26,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +23 +28,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +17 +22,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ