News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի ինտերնետային տեղեկատվության պետական գրասենյակը (CAC) նախաձեռնել է արշավ՝ ուղղված համացանցում կեղծիքների եւ բռնությունների հետ կապված խնդիրների լուծմանը, գրում է «Սենհուա» գործակալությունը:

Հատուկ արշավը նպատակ ունի պայքարել այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսիք են ալգորիթմների չարաշահումը, ֆեյքային հաշիվները եւ կեղծ ինտերնետային թրաֆիքը: Նման դրսեւորումները նպաստում են առեւտրի, մշակույթի եւ զվարճանքի ոլորտներում անօրինական գործողություններին:

Հաշվի առնելով կիբեռտարածքի անվտանգության ապահովումը, հատկապես՝ համացանցի անչափահաս օգտվողների համար, պայքար կմղվի «գռեհիկ, պոռնոգրաֆիկ եւ սենսացիոն բովանդակության դեմ»»,- նշվում է CAC-ի հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ