News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ստախոս է, պաթոլոգիական ստախոս: Այս մասին «Հայելի»-ին տված հարցազրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նշենք, որ Աթանեսյանը ժամանակին Փաշինյանի փաստաբանն է եղել:

«Պաշտոնապես հաստատվեց, որ Ալիեւից 5 միլիարդ դոլարի առաջարկ է եղել: Եւ սրա պատասխանի հաստատումը չկա: Նա, ով 100 դոլար էր վերցնում հոդվածի համար, 5 միլիարդ դոլար չէ՞ր վերցնի»,- հարցրեց Աթանեսյանը: «Ես վախենում եմ մարդկանց գիտակցության համար, երբ հայտնի կդառնա, թե ինչ է տեղի ունեցել 44 օրվա ընթացքում, ինչպես մեզ խաբեցին եւ ինչպես նվիրեցին հողերը: Կարծում եմ, որ Ալիեւը կանխավճար է տվել, նա թեեւ թշնամի է, բայց հիմար չէ, եւ սկսել է ծաղրել: Միգուցե պահանջել է, որ նրա կինը (Աննա Հակոբյանը - խմբ.) ինքնաձիգով վազվզի: Եւ նա վազվզում էր փողի համար: Հետո պահանջել է Շուշին: Մենք մինչ օրս չգիտենք, թե ով է ղեկավարել Շուշիի օպերացիան: Փորձեցին Սեյրան Օհանյանի վրա գցել»,- թվարկեց Տիգրան Աթանեսյանը` կասկածի տակ դնելով Ջալալ Հարությունյանի վրա հարձակման վարկածը եւ հիշեցնելով նրա համառ լռությունն այսօր:

«Հավատացեք՝ Նիկոլը թքած ունի զոհվածների ու տառապածների վրա: Նրա համար դա նշանակություն չունի: Նույնիսկ եթե որդուն սպանեին (նրան, ճիշտ է, չսպանեցին, չափազանց խորը թիկունքում էր-Տ․ Ա․), նա առանձնապես չէր անհանգստանա: Ազգը չի հասկանում, թե ինչպես է իր ձեռքերով այսպիսի անդունդը նետել իրեն: Նիկոլից առաջ գոյություն ունեցող բոլոր խնդիրներով մենք կարող էինք ապահովել մեր անվտանգությունը մեր հողի վրա: Ըստ ամենայնի, նրան սատարող զանգվածը մտածում էր, որ հիմա փողերը օլիգարխներից կվերցնեն ու իրենց կտան»,- հայտարարեց փաստաբանը:

Որպես մարդ, որը ժամանակին պաշտպանություն է իրականացրել, Աթանեսյանը հավաստիացրեց, որ Փաշինյանն ի վիճակի է բոլորին քաշել: «Երբ նա եկավ իշխանության, բոլորը շտապեցին պարտաճանաչ համբուրել որոշակի տեղը: Ես նրանց ասացի, որ սա այն կառավարիչը չէ, որը եկել է երկիրը ղեկավարելու, նա կվաճառի ձեզ: Եւ հիմա նա դա անում է ամեն քայլափոխի: Այն ամենից հետո, ինչ նա արեց դատավորների հանդեպ՝ հայտարարեց, որ դատավորները լավն են, իսկ ահա դատախազությունը վատն է: Նույնը սպասում է մնացած բոլորին»,- նկատեց Աթանեսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ