News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը Ժողովրդական ժողովը (խորհրդարանը) արձակելու եւ հուլիսի 11-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Բուլղարիայի նախագահը նաեւ հրամանագիր է ստորագրել մայիսի 12-ից տեխնիկական կառավարություն նշանակելու մասին, որը կղեկավարի երկիրը մինչ 46-րդ Ժողովրդական ժողովի նոր ընտրությունների անցկացումը: Պետության ղեկավարի անվտանգության ու պաշտպանության նախկին քարտուղար Ստեֆան Յանեւը նշանակվել է նախարարների տեխնիկական կաբինետի վարչապետ:

Տնտեսական եւ ժողովրդագրական քաղաքականության գծով փոխվարչապետի ու աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության տեխնիկական նախարարի պաշտոնում նշանակվել է Գիլիբ Դոնեւը, իսկ հասարակական կարգի գծով փոխվարչապետ եւ ՆԳՆ ղեկավար նշանակվել է Բոյկո Ռաշկովը: Աթանաս Պեկանովը նշանակվել է Եվրոպական միջոցների կառավարման գծով տեխնիկական փոխվարչապետ:

Բուլղարիայի տեխնիկական կառավարության պաշտոնական ներկայացման արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին, միեւնույն ժամանակ նախագահ Ռումեն Ռադեւը կներկայացնի իր գործունեության գերակայությունները:

Բուլղարիայի 45-րդ Ժողովրդական ժողովն ընտրվել է ապրիլի 4-ին, սակայն այդպես էլ չի կարողացել համաձայնության գալ երկրի նոր կառավարության կազմավորման հարցում: Սկզբում «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը, Ժողովրդավարական ուժերի միության հետ կոալիցիայում, փորձեց կառավարություն կազմել, բայց չստացավ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: Նոր քաղաքական «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը հրաժարվեց իր նախարարների կաբինետը առաջարկելու իրավունքից: «Սոցիալիստական կուսակցությունը հանուն Բուլղարիայի» կոալիցիան նույնպես ստիպված է եղել վերադարձնել իր մանդատը նախագահին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ