News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում 16-ամյա դեռահասը բերման է ենթարկվել, քանի որ լազերային ճառագայթ է ուղղել ինքնաթիռի ուղղությամբ, որը փորձում էր վայրէջք կատարել օդանավակայանում:

Նշվում է, որ 16-ամյա տղան ուղղել է կանաչ լազերային ճառագայթ Բեքսիլում իր տան հետնաբակից կոմերցիոն չվերթի թռիչքի հետագծին, հաղորդում է 9News-ը:

Սպաները եկել են տղայի տուն եւ ձերբակալել նրան: Ոստիկանության խոսքով՝ նա տեղափոխվել է Կոգարի ոստիկանության բաժանմունք, այնուհետեւ ազատ արձակվել:

Այս ամիս ավելի վաղ ոստիկանությունը նախազգուշացրել էր ինքնաթիռների վրա ապօրինի լազերային ցուցիչներ ուղղելու վտանգի մասին: «Ցանկացած հեռավորության վրա եւ ոչ մի պարագայում անվտանգ չէ լազեր ուղղել ինքնաթիռի վրա»,-ասված է Նոր Հարավային Ուելսի ավիացիայի հրամանատար Բրեդ Մոնկի հայտարարության մեջ: «Լազերային ճառագայթները կարող են վատացնել ինքնաթիռում գտնվող մարդկանց տեսողությունն ու սպառնալ անձնակազմի եւ բնակչության կյանքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ