News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության աշխատակիցները մայիսի 11-ին Երեւանում իրականացրել են ոստիկանական հատուկ օպերացիա, որը կրել է «Հետախուզվողը չի կարող երկար մնալ թաքնված» անունը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Մինասյանը Արտաշատ քաղաքից Toyota մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղղություն է վերցրել դեպի Երևան:

Ոստիկանները օպերատիվ ձևով կատարել են անրաժեշտ դարանակալումներ. կասկածյալը տաքսի ավտոմեքենայով նախ հայտնվել է Արտաշատի ոստիկանների տեսադաշտում, ու արդեն, երբ Toyota-ն մոտենել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցի 100 հասցեի դիմացի հատված, ՃՈ ծառայողը կանգնեցրել է ավտոմեքենան և պահանջել, որ վարորդը ներկայացնի ավտոմեքենայի փաստաթղթերը։

Վարորդը իջել է ավտոմեքենայից ու երբ մոտեցել է ՃՈ ծառայողին, ավտոմեքենայում գտնվողը առևանգել է մեքենան: Սկսվել է հետապնդում, փախուստի դիմած ավտոմեքենան ընթացքում վնասել է մի քանի ավտոմեքենաներ, սակայն առևանգողը չի կարողացել դիմել փախուստի: Նա հայտնվել է ոստիկանների շրջափակման մեջ, ու առևանգված ավտոմեքենան վարած Վ. Մինասյանը վնասազերծվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ նա հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։ Նա կասկածվում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլի» անդամ Արտակ Հարությունյանի եղբորը՝ 33-ամյա Պետիկ Հարությունյանին, դանակահարելու, նրա Porsche Cayenne-ն առևանգելու մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի  3-ին ոստիկանության ծառայողները շրջայց կատարելու ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում նկատել էին առանց համարանիշների Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա:

Ոտիկանները, ունենալով հնարավոր կասկածներ, պարզել էին, որ նշված ավտոմեքենան ապրիլի 26-ին Արարատի մարզում առևանգվել էր, ինչի առթիվ էլ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: 

Հայտնաբերված Porsche Cayenne-ը պատկանում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» անդամ Արտակ Հարությունյանի եղբորը՝  33-ամյա Պետիկ Հարությունյանին, ում ավտոմեքենան առևանգելուց առաջ  դանակահարել էին: Նա Բանգլադեշում հայտնի «Նեպտունի Համիկի» սանիկն է։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկանները պարզել էին ավազակային հարձակում կատարող կասկածյալների ինքնությունը. նրանք են՝ Արարատի մարզի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Մ.-ն և Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Երջանիկ Կ.-ն և 26-ամյա Դավիթ Կ.-ն: Վերջիններս հարազատ եղբայրներ են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ