News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների հարավ-արեւելքում բենզալցակայանները բողոքել են բենզինի մատակարարման ընդհատումներից: Ամերիկացիները սկսել են վառելիք գնել, ինչը դրա պակասի է հանգեցրել, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով CNN Business-ը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ մայիսի 12-ի դրությամբ Հյուսիսային Կարոլինայի բենզալցակայանների 28.2 տոկոստը, Ջորջիա նահանգում 17.5 տոկոսը եւ Վիրջինիա նահանգում 17.1 տոկոսը բենզին չունեին, հայտնում են լրատվամիջոցները:

Բացի այդ, մատակարարման հետ կապված դժվարություններ են նկատվել Հարավային Կարոլինայում (16.2 տոկոս), Ֆլորիդայում (4.6 տոկոս) եւ Մերիլենդում (4.1 տոկոս):

Փորձագետներն ու պաշտոնյաներն արդեն կոչ են արել ամերիկացիներին Colonial Pipeline-ի վրա հարձակումից հետո բենզին չգնեն: Բացատրվել է, որ խուճապային գնումը միայն կխորացնի իրավիճակը:

Նշվում է, որ երեքշաբթի՝ մայիսի 11-ին, ԱՄՆ-ում բենզինի պահանջարկն աճել էր 14 տոկոսով (նախորդ շաբաթվա համեմատ):
NACS ռազմավարական արդյունաբերական նախաձեռնությունների փոխնախագահ Ջեֆ Լենարդը շեշտել էր, որ շատ շուկաներում պահանջարկը երկու-չորս անգամ ավելի նորմալ էր:

Արդյունքում Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել: Այժմ տարածաշրջանային իշխանությունները կարող են կասեցնել տարբեր պահանջների կիրառումը նահանգ վառելիք ներկրող մեքենաների նկատմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ