News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ «Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում (Իշխանասար) հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ վարչապետի թիմակիցները, տարատեսակ կառույցներն ու պաշտոնատար անձինք մինչև ԱԽ նիստը փորձում էին խեղաթյուրել իրադրությունը՝ որոշ դեպքերում ծաղրական, վիրավորական որակումներով, կարելի է ենթադրել, որ իշխանությունը մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ իրավիճակն այնուամենայնիվ ի օգուտ Հայաստանի կհանգուցալուծվի։

Վարչապետի խոսքերով, «պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»։

Եթե նույնիսկ արտաքուստ իրավիճակը կարգավորվի, ադրբեջանական զորքերը վերադառնան նախկին դիրքեր, ապա այս պարագայում ենթադրելի է, որ զիջում կլինի մեկ այլ ճակատում՝ կարևոր չէ սահմանին, թե քաղաքական հարցերում։

Այսինքն՝ վարչապետի գիշերային նիստն ու հնչեցրած գնահատականները ցույց են տալիս, որ սա զուտ պետական սահմանի խախտման դեպք չէ և իր մեջ առավել խորքային խնդիրներ է պարունակում։

Ադրբեջանը ոչ միայն տեղային խնդիր է լուծում՝ բարենպաստ դիրքավորում, Սև լճի՝ ջրային պաշարների վրա վերահսկողության հաստատում, այլ Հայաստանի հետ տարվող բանակցություններում ճնշման նոր՝ բավականին ազդեցիկ գործիք ստանում։

Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ «Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում (Իշխանասար)...

Опубликовано Tigran Abrahamyan Среда, 12 мая 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ