News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը դիմել են նոր սադրանքի ու արդեն բացահայտ կերպով (մոտ 4կմ խորությամբ) ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք։ Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» ազգային քրիստոնեական նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ տեղի ունեցած լկտի ոտնձգության պայմաններում, իշխանության ներկայացուցիչները մայիսի 12-ի գրեթե ողջ օրվա ընթացքում փորձում էին թաքցնել իրականությունը՝ շարունակելով պատերազմի որդեգրած ապաշնորհ տեղեկատվական քաղաքականությունը։

Այս ծանր իրավիճակը հղի է լրջագույն հետևանքներով, ուստի կոչ ենք անում.

Հայաստանի գործող իշխանություններին.

1. Սեղմ ժամկետում ներդնել առավելագույն ջանքերը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար:

2. Օգտագործել ռազմաքաղաքական բոլոր միջոցները, ներառյալ թե հայ- ռուսական գործող ռազմաքաղաքական պայմանագրային հնարավորությունները, ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերով ամրագրված դրույթները, ՄԱԿ Անվտանգության խորհրդի գործիքակազմը՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու համար:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից հետայսու չթաքցնել տեղեկատվությունը՝ երկրի առաջ ծառացած լրջագույն հարցերի շուրջ, դադարեցնել մանիպուլացիոն քաղաքական շահարկումներն ու արշավները:

4. Հետայսու կանխել նման միջադեպերի կրկնությունն ու դադարեցնել անգործությունը պետության պաշտպանության հարցում:

Ադրբեջանական կողմի այս ցինիկ քայլի նպատակը հստակ է և իրավիճակի հանգուցալուծումից հետո, հարկ է պատասխանել կարևոր հարցի, թե ինչու՞ Հայաստանի զինված ուժերը չեն կանխել ադրբեջանցիների մուտքը ՀՀ տարածք և ի զորու չեն եղել իրականացնել ստեղծված իրավիճակից բխող համապատասխան գործողություններ:

Գիտակցելով պահի լրջությունը՝ զերծ ենք մնում այլ քաղաքական գնահատականներից, քանզի տեղի ունեցածն ամրապնդում է այն մտայնությունը, որ օրվա իշխանությունների ուժերից վեր է ապահովել ՀՀ տարածքի անվտանգությունը:

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ պատրաստ ենք ուժերի ներածին չափով մեր նպաստը բերել թե հարցի միջազգայնացմանը և Ադրբեջանի գործողություններին միջազգային իրավաքաղաքական գնահատական տալուն, իսկ հարկ եղած դեպքում՝ ամբողջությամբ լծվել մեր հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ