News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ մայիսի 13-ին, ավարտվեց զենքի առքուվաճառքով զբաղվող, գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավիթին» ազատ արձակելու մասին պաշտպանների բողոքի քննությունը։

NEWS.am-ին պաշտպան Արմեն Հարությունյանը հայտնեց, որ դատարանը որոշումը կհրապարակի երկուշաբթի՝ ժամը 11։00-ին։

Պաշտպան Հարությունյանն ասաց, որ դատարաններն այս քրեական գործը քննելիս անկախ չեն, նրանց վրա ճնշում գործադրելու վերաբերյալ ունեն ապացույցներ.

«Եվրոպական դատարան դիմելու բողոքը պատրաստ է, մի քանի օրվա ընթացքում կուղարկվի։ Մեր կարծիքով՝ մենք իրավական գործընթացին չենք մասնակցում. աբսուրդ իրավիճակ է»։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը:

Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին` կալանավորվել։

Ըստ ԱԱԾ–ի հաղորդագրության՝ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Դավիթ Գալստյանն էլ հայտարարել էր, որ մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն եւ տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։

Տպել
Ամենաշատ