News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը

COVID-19-ը սոցիալական ցանցերի դարաշրջանում առաջին խոշոր համավարակն է, որը համացանցում ապատեղեկատվության եւ մարդու վարքագծի միջեւ կապի լայնամասշտաբ ուսումնասիրման հազվագյուտ հնարավորություն է ընձեռում մասնագետներին, գրում է Axios-ը:

Քանի որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվությունը տարածվում է, հետազոտողները փորձում են չափել, թե որքանով մեմերն ու կեղծ տեղեկատվությամբ հաղորդագրությունները կարող են ազդել մարդու պատվաստվելու որոշման վրա:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ ամենօրյա պատվաստումների քանակը նվազել է, եւ ամերիկացիները պակաս ոգեւորությամբ են վերաբերվում դրան:

«Ավելի ու ավելի են շատանում ապացույցները, որ որոշ տիպի լրատվամիջոցների ազդեցությունը կապված է այս անվճռականության հետ»,- ասում է Կայլա դե լա Հեյը, ով Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ուսումնասիրում է սոցիալական ցանցերը եւ դրանց ազդեցությունը առողջության եւ հիվանդությունների կանխարգելման վրա:

Տեխնիկական հարթակները մեծ ջանքերով փորձում են պայքարել պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ, բայց մասնագետները ասում են, որ դրանք ուշանում են, իսկ ապատեղեկատվությունը պահպանվում է: Այս տարի ավելի վաղ Facebook-ը հայտարարել էր, որ կհեռացնի այն խմբերն ու էջերը, որոնք կարող են հետ պահել մարդկանց պատվաստումներից:

Ինդիանայի համալսարանի Սոցիալական ցանցերի աստղադիտարանի հետազոտողները պարզել են, որ այն նահանգներում, որտեղ Twitter-ում քննարկումների տոկոսն ավելի մեծ է, այդ թվում՝ անվստահության աղբյուրներինը, սովորաբար ավելի մեծ տոկոս են կազմում այն մարդիկ, ովքեր վճռական չեն պատվաստվելու հարցում։

Փետրվարին հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ պատվաստանյութերի մասին ապատեղեկատվության ազդեցությունը «պատվաստվելու մտադրությունների նվազում է առաջացրել» ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում:

Մարդու քաղաքական պատկանելությունը, հիվանդության սեփական ռիսկի գնահատումը, պատվաստանյութերի, տեխնոլոգիաների ու տրանսպորտի հասանելիությունը եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակը նույնպես գործոններ են, որոնցից շատերը փոխկապակցված են:

Ասպիրանտ, Ինդիանայի համալսարանի CoVaxxy նախագծի համահեղինակ Մեթյու ԴեՎերնան ասում է, որ թիմն աշխատում է ապատեղեկատվությունը հանել այլ գործոնների շարքից, որոնք կարող են ազդել պատվաստումների վարքի վրա, ներառյալ՝ աղքատությունը, տարիքը եւ COVID-19-ից մահացությունը տարածաշրջանում:

Պատվաստումներից մարդկանց հրաժարվելու գլխավոր պատճառը վստահության պակասն է:

Արեւելյան համալսարանի քաղաքագիտության, ինֆորմատիկայի պրոֆեսոր Դեւիդ Լազերը, ով անցած տարվա ընթացքում իր աշխատակիցների հետ տասնյակ հարցումներ է անցկացրել համավարակի ընթացքում վերաբերմունքն ու պահվածքն ուսումնասիրելու համար, նշել է, որ կառավարության ընկերությունների կամ հաստատությունների հանդեպ անվստահությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ որոշ մարդիկ ընդունում են ապատեղեկատվությունը եւ նույնիսկ ակտիվորեն փնտրում են այն, եւ թե ինչու են նրանք թերահավատորեն վերաբերվում պատվաստումներին:

Պրոֆեսոր Սամուել Սկարպինոյի կարծիքով՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութից հրաժարվող որոշ մարդիկ ամուր կցվել են պատվաստանյութերի դեմ լավ ֆինանսավորված եւ կազմակերպված շարժմանը, բայց մյուսները, ովքեր անվճռական են համարվում, փորձում են գիտակցված որոշում կայացնել՝ բախվելով ապատեղեկատվության ալիքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ