News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի հայ համայնքը հայտարարություն է տարածել ՀՀ սահմանամերձ տարածքներում Ադրբեջանի սադրիչ գործողությունների եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված քայլերի վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի համար այս բարդ օրերին Մոսկվայի հայ համայնքն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը։

Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի սարդրիչ գործողությունները, քանի որ նման գործողություններն ուղիղ սպառնալիք են հանդիսանում ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ նպաստում են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ու լարվածության աճին։

Իր գործողություններով ադրբեջանական կողմը հերթական անգամ ի ցույց է դնում իր ռազմատենչ նկրտումները` ապացուցելով, որ ի վիճակի չէ երկխոսություն վարել ու կատարել ձեռք բերված միջազգային պայմանավորվածությունները։

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ տարածաշրջանի կայունությանը սպառնացող հետագա հնարավոր կոնֆլիկտի էսկալացիայի համար ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ