News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության (ՆԱՆ) Ալեխանդրո Մայորկասը եւ առեւտրի նախարարության ղեկավարներ Ջինա Ռայմոնդոն հայտարարություն են տարածել, որում նրանք ամերիկյան ընկերություններին կոչ են անում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ransomware վիրուսների կիրառմամբ հնարավոր կիբերհարձակումների դեմ, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ՆԱՆ-Ի եւ առեւտրի նախարարության ղեկավարների` Colonial Pipeline  գազատարի օպերատորի վրա կիբերհարձակումը պետք է ստիպի ամերիկյան մյուս ձեռնարկություններին մտածել «ուժեղացնել իրենց կիբերանվտանգությունը եւ պատրաստվել հնարավոր հարձակումներին ապագայում»: Նրանք նշել են, որ ինչպես ransomware վիրուսների կիրառմամբ հաքերային հարձակումների քանակը, այնպես էլ զոհերի կողմից կիբերհանցագործներին վճարած միջոցների ընդհանուր թիվը 2020 թվականին աճել է: Ընդհանուր առմամբ, ըստ մասնագետների, որոնց մեջբերում են գերատեսչությունների ղեկավարները, անցյալ տարի հաքերներն ամերիկյան ընկերություններից շուրջ 350 միլիոն դոլար են ստացել:

«Բոլոր ոլորտների ցանկացած մասշտաբի կազմակերպությունները պետք է լուրջ ընդունեն այս սպառնալիքը եւ միջոցներ ձեռնարկեն` դրանից պաշտպանվելու համար: Երբ դուք հարձակման կենթարկվեք, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար շատ ուշ կլինի»,- ասել են Մայորկան եւ Ռայմոնդոն:

Նրանց խոսքով` ամերիկյան իշխանություններն աշխատում են սպառնալիքները հայտնաբերելու եւ կիբերհանցագործների դեմ պայքարելու ուղղությամբ, ինչպես նաեւ պատրաստ են աջակցել ընկերություններին հաքերներից պաշտպանություն ապահովելու դրանց ջանքերում: «Սակայն դաշնային կառավարությունը չի կարող միայն պայքարել ransomware վիրուսների դեմ», - ասվում է գերատեսչությունների ղեկավարների նամակում: Ըստ նրանց` կիբերհանցագործությունների կանխարգելումն ու դրանց դեմ պայքարը համագործակցություն են պահանջում բոլոր մակարդակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ