News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հնդկական շտամը կարող է խանգարել լոքդաունի թուլացմանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Միացյալ Թագավորությունում COVID-19-ի նոր տարբերակի սպառնալիքի պատճառով կարագացվի պատվաստումը պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով 50-ից բարձր տարիքի մարդկանց եւ խոցելի այլ կատեգորիաների համար: Ջոնսոնը նշել է հնդկական շտամի վարակելիությունը, ինչը հաստատել է նաեւ Անգլիայի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթին: Ընդ որում, վարչապետը նշել է, որ մինչ այժմ մուտացիայի ենթարկված վիրուսի դեմ պատվաստանյութերի անարդյունավետության ապացույցներ չկան:

Այս պահի դրությամբ Մեծ Բրիտանիայի չափահաս բնակչության գրեթե 70 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ. Երկիրը նախատեսում է մայիսի 17-ին վերացնել սահմանափակումները, երբ կթույլատրվի հյուր գնալ եւ զվարճանքի վայրեր այցելել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ