News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հանդիպումը ՌԴ Պետական Դումայի նախագահ պարոն Վ. Վոլոդինի և Դումայի ղեկավար այլ պաշտոնյաների հետ։ Քննարկվեցին հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլում ամենամեծ հրատապություն ունեցող բազմաթիվ հարցեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես, Միքայել Մելքումյանը բարձրացրեց Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզում և այլ սահմանամերձ տարածքներում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ադրբեջանական զինուժի և տեխնիկայի ապօրինի ներխուժման հարցը և ռազմավարական գործընկերոջ առջև խնդիր բաձրացրեց հրատապ կերպով միջամտել՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Մ. Մելքումյանը նշեց՝ «Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն»:

Միքայել Մելքումյանը նշեց նաև, որ ըստ ստացված տեղեկությունների` 19 հայ ռազմագերիներ խոշտանգվել և սպանվել են Ադրբեջանում։

Բարձրացվեց նաև ռազմագերիների անհապաղ ազատման հարցը՝ «բոլոր բոլորի դիմաց» սկզբունքով, համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի։

ՌԴ Պետական Դումայի նախագահ Պարոն Վ. Վոլոդինը հանձնարարեց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ պարոն Լ. Կալաշնիկովին, որպեսզի ՀԱՊԿ առաջիկա խորհրդաժողովին նախապատրաստվի համապատասխան փաստաթուղթ։ Պարոն Լ. Կալաշնիկովին հանձնարարվել է այդ ուղությամբ աշխատել Հայաստանի Հանրապետության, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների պառլամենտների, ինչպես նաև նաև՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հետ։

Պարոն Վ. Վոլոդինի կողմից բարձրացվեց նաև ռուսական դպրոցների և ռուսերեն լեզվի հարցը։ Մ.Մելքումյանը հատուկ ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ պարոն Ծառուկյանն այն խոստումը, որ տվել էր դեռևս տարիներ առաջ, կատարել է. Աբովյանում կառուցվում է բնակելի թաղամաս, դրված են նաև ռուսական դպրոցի շենքի հիմքերը, սակայն ինչ-ինչ անհասկանալի պատճառներով կասեցված է այս ամենի շինարարությունը, որը որևէ լուրջ բացատրություն չունի։ Այդ մասին բավականին լուրջ խոսակցություն գնաց ամենաբարձր մակարդակով։ Ռուսական կողմը լրջորեն կարևորում է ռուսական դպրոցների ընդլայնման հարցը Հայաստանում։

Այնուհետև Միքայել Մելքումյանը հանդիպում ունեցավ ՌԴ Պետական Դումայի իր գործընկեր՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ պարոն Լ. Կալաշնիկովի հետ։ Քննարկվեցին հայ ռազմագերիների հարցը, Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերը և ստեղծված իրավիճակը։ Պարոն Լ. Կալաշնիկովը խոստացավ ակտիվ միջամտել այդ հարցերի լուծմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ