News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը մայիս օրերս առաջնորդական այց կատարեց Օզասկոյի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Առաջնորդ սրբազան հայրը իր հովվական ծառայության ընթացքում միշտ կարևորում է բրազիլահայերի կյանքում մեծ դեր ունեցող առաջին հայկական եկեղեցու խորհուրդը: Այս անգամ սրբազանը Պատարագ մատուցեց՝ Տիրոջից խնդրելով պահպանություն և պայծառություն Օզասկոյի հայկական համայնքին և հոգևոր սպասավորին: Այս պահին Օզասկոյում իր 35 տարվա քահանայությունն է բերում Տ. Պողոս ավագ Քահանա Պարոնյանը, ով համեստաբար հովվում է իր հոտը և հավատարիմ է նրա առաքելությանը:

«Սիրելի´ հավատացյալներ, այս եկեղեցու պատերը ծեփված են ձեր հայրերի և մայրերի աղոթքներով: Քրիստոնեության և հայապահպանության շարունակականության ճյուղերից մեկը նաև այս եկեղեցին է: Սիրեցե´ք և Տիրոջից խնդրեցե´ք կարևորագույնը ձեր և ձեր զավակների համար, սովորեցրեք նրանց երբեք չմոռանալ եկեղեցի եկող այս շնորհատու ճանապարհը: Դուք եք լուսավորում այս եկեղեցին, առանց ձեզ չկա գեթ մեկ իմաստ այս եկեղեցու գոյության: Մեր աղոթքն է, որպեսզի միշտ այսպես պայծառ և լուսավոր տեսնենք Օզասկոյի հայկական եկեղեցին, լուսավոր տեսնենք նաև ձեզ, սիրելի հավատացյալներ, դուք եք պահպանողը այն արժեքների՝ որոնք մշտամնա անհրաժեշտություն են օտար հողում հայրենիք ստեղծող յուրաքանչյուր անհատի համար: Մեր գոհունակության խոսքն ենք բերում նաև ձեր հոգևոր սպասավորին՝ Տ. Պոսոս ավագ քահանա Պարոնյանին, ով 35 տարիներ շարունակ խոնարհաբար իր արդյունավոր ծառայությունն է բերում իր հավատացյալներին: Հիշեցե´ք նրան ձեր աղոթքներում, աղոթեցե´ք Տեր Հայրի լուսավոր ծառայության հարատևության համար»,- նշել է սրբազանը:

Նշենք, որ հայերի մուտքը Բրազիլիա սկսվում է 1890-ական թթ. երկրորդ կեսին: Օսմանյան Թուրքիայի հայերի նկատմամբ թշնակական վերաբերմունքը ակտիվացնում է վերջիններիս արտահոսքը դեպի Հարավային Ամերիկայի բազմաթիվ երկրներ։1960 թվականի սկզբին Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից և Եգիպտոսից Բրազիլիա ժամանեցին հայերի մեծաթիվ խմբեր, որոնք շարունակեցին կենտրոնանալ Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրե, Օզասկո, Ֆորտալեզա քաղաքներում, ինչպես նաև հյուսիս-արևելյան և հարավային մի քանի նահանգների քաղաքներում ու բնակավայրերում։

Ասում են «Որտեղ հայ կա, այնտեղ էլ հայկական եկեղեցի պետք է լինի». Բրազիլիայի հայ համայնքում հայկական եկեղեցի ունենալը մեծագույն գաղափար էր, որը կյանքի կոչվեց 20-րդ դարում:1928 թվականին Օզասկո է այցելում Բիթլիսից գաղթած Գեղամ Կարախանյան անունով մի երիտասարդ, տեսնելով, որ Օզասկոյում բավականին մեծ թվով հայեր են բնակվում, սակայն ազգային կյանք գոյություն չունի, քայլեր ձեռնարկելու և գաղափարներ կազմելու մեծ հույս է ծնվում իր մեջ: Այս աշխույժ երիտասարդը հետագայում լինում է Օզասկոյի հայ համայնքի կարևոր մարդկանցից մեկը՝ ուսուցչությամբ և տարբեր կազմակերպչական հարցերով զբաղվելով: Բրազիլիայում մինչ առաջին եկեղեցին կկառուցվեր դեռևս 1920-ականներից վաղուց իր հոգևոր ծառայությունն էր մատուցում Տ. Գաբրիել ավագ քահանա Սամուելյանը, ով Թուրքիայից աքսորվելով դեպի Լիաբանան՝ եկել էր Բրազիլիա:

Բրազիլահայոց թեմում առաջին եկեղեցին կառուցվել է 1932 թվականին, Սան Պաուլոյին մերձակա Օզասկո քաղաքում:

Օզասկոյի հայկական եկեղեցին կառուցվում է ժողովրդի և բարերարների հանգանակությամբ: Մեծ ներդրում է ունենում գաղութի մեծահարուստներից Վահրամ Քեթենջյանի հանգանակությունը:

Օզասկոյի հայկական եկեղեցու կառուցման համար նախատեսված հողակտորը ձեռք բերելուց հետո, 1930թ. մայիսի 4-ին Տ. Գաբրիել ավագ քահանան Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակատարության համաձայն օրհնում է եկեղեցու հիմնաքարերը՝ ներկայությամբ մոտ 500 հայերի: Շինարարությունը ավարտին է հասցվում 1932 թվականին, տասը տարի անց՝ 1942 թվականի փետրվարի 18-ին՝ ձեռամբ Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի կատարվում է օծման հրաշափառ արարողությունը: Եկեղեցու կառուցման համար մեծ ներդրում ունեցած բարերար Վահրամ Քեթենջյանը իր բարի և համեստ բնավորության համաձայն չցանկացավ մասնակցել իրեն նվիրված մի շարք միջոցառումներին, բայց հայությունը իր շնորհակալությունը նրան հայտնեց՝ եկեղեցին անվանելով սբ. Հովհաննես Մկրտչի անունով՝. նրա հոր անունը նույնպես Հովհաննես էր:

Եկեղեցու ավարտումից հետո մինչև 1946 թվականը այն ծառայել է նաև որպես դպրոց:

1946 թվականին Օզասկոյում կառուցվում է հայկական առաջին դպրոցը՝ որտեղ պետք է իրենց առաջին կրթությունը ստանային շատ ու շատ հայ մանուկներ, դպրոցն ուներ 80 աշակերտ:

Բրազիլահայերի կյանքում մեծ դեր և նշանակություն ունի Օզասկոյի հայկական եկեղեցին, այն իր բազմաթիվ հրաշագործ զօրությամբ դարման է եղել շատերի ցավերին, Տիրոջից առաքված լուսավոր շնորհները սրբությամբ պահել ու պահպանել են հայությանը մի շարք դժվարություններից: Իր 89 տարիների գոյության ընթացքում հավատարիմ մնալով իր առաքելությանը նրա մեջ են մեկտեղվել և ծնվել հայությանը հուզող մի շարք կարևոր հարցեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ