News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաշխարհային առեւտրի աճը 2021թ. ակնկալվում է 16 տոկոսի մակարդակով՝ նախորդ տարվա համեմատ։ Այսպիսի կանխատեսում է արված ՄԱԿ Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTD) զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«2021թ. երկրորդ կեսին սպասվում է առեւտրի զգալի աճ. կանխատեսումների համաձայն՝ այն կկազմի մոտ 16 տոկոս 2020թ. ամենացածր կետի համեմատ», այդ թվում՝ ապրանքների առեւտրի աճ 19 տոկոսով, սպասարկումների՝ 8 տոկոսով, նշել են փորձագետները։

Ընդգծվում է, որ չնայած «տնտեսական ցնցումներին COVID-19-ի պատճառով՝ համաշխարհային առեւտուրը ընդհանուր առմամբ լավ է ընթացել 2020թ.»։ Այս արդյունքն զգալի չափով ապահովվել է «Արեւելյան Ասիայի տնտեսությունների կայունությամբ», որոնք արագ հաջողության հասան համավարակի դեմ պայքարում եւ շնորհիվ դրա «կապիտալացրին» այն արտադրանքի պահանջարկի աճը, որն առնչվում էր COVID-19-ի հետ կապված միջոցառումներին։

2021թ. առաջին եռամսյակում համաշխարհային առեւտրի աճը տարեկան կտրվածքով կազմել է մոտ 10 տոկոս։ Արդյունքում՝ 3 տոկոսով գերազանցվել են նաեւ 2019թ. առաջին եռամսյակի ցուցանիշները։ 2021թ. առաջին երեք ամիսներին գլոբալ առեւտրում նկատվող թռիչքը պայմանավորված էր Արեւելյան Ասիայի երկրներում արտահանման ծավալների էական ավելացմամբ։ Չինաստանը, Հնդկաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ավելի բարձր արդյունքների են հասել, քան այլ խոշոր տնտեսություններ, ասվում է զեկույցում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ