News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ին հաջողվել է համոզել Իսրայելին ցամաքային օպերացիա չսկսել Գազայի հատվածում, պնդում է Politico-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի իր աղբյուրը:

Սպիտակ տան կարծիքով՝ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ մահացու վտանգավոր հակամարտությունից, որը սպառնում էր լայնածավալ ռազմական գործողությունների վերաճել, հաջողվել է խուսափել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ փակ բանակցությունների շնորհիվ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Բայդենի վարչակազմը հույս ունի շարունակել եւ ընդլայնել Եգիպտոսի երկխոսությունը հակամարտության երկու կողմերի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նեթանյահուի հետ բանակցությունների ընթացքում կողմ էր հանդես եկել հրադադարի ռեժիմին. ամերիկացի առաջնորդն «ուժեղ աջակցություն էր հայտնել Իսրայելի՝չընտրողական հրթիռային հարձակումներից ինքնապաշտպանության իրավունքին»:

Դրանից առաջ ՄԱԿ-ն ԱՄՆ-ի պատճառով երրորդ անգամ չէր կարողացել համաձայնեցնել հայտարարությունն Իսրայելի ու Պաղեստինի միջեւ:

Մայիսի 11-ի երեկոյան պաղեստինյան անկլավի սահմաններում սկսվել էր վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը եւ պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են փոխանակվել հրթիռային հարձակումներով Արեւելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո, որոնք սկսվել էին Իսրայելի դատարանի կողմից արան ընտանիքներից Շեյխ Ջարրահ թաղամասում տների առգրավման որոշման կապակցությամբ:

Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Իսրայելում հայտարարել են, որ զոհվել է 11 մարդ, այդ թվում՝մեկ զինվորական: Իսրայելում զոհերի թիվն ավելի քան 500 մարդ է գնահատվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ