News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համացանցում է տարածած է փաստաթուղթ, որը վերաբերում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանձնաժողով ստեղծելու հարցին եւ սա ինչ-որ փաստաթղթի հավելված է: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք նաեւ հրավիրել ենք վարչապետին ԱԳ նախարարին, ՊՆ նախարարին, որ այս հարցերին անդրադառնան: Ես հիմա ուզում եմ հնչեցնել հարցեր ուղղված նրանք.

Արդյոք տարածված փաստաթուղթը իրական այն փաստաթուղթն է, որը վարչապետի պաշտոնակատարը պատրաստվում է ստորագրել:

Արդյոք հնարավոր չէր մինչեւ նոր իշխանության ձեւավորումը չբանակցել եւ չստորագրել որեւէ փաստաթուղթ: Վերջիվերջո մենք գնում ենք ընտրությունների, որովհետեւ խարխլվել է ժողովրդի կողմից տրված մանդատը եւ մենք գնում ենք տեսնենք, թե որ ուժը պետք է շարունակի ՀՀ կառավարումը եւ որ ուժը պետք է բանակցի նմանատիպ փաստաթղթեր:

Նշված հանձնաժողովը, ըստ այս փաստաթղթի, արդյոք նաեւ Արցախի սահմանների հետ կապված որեւէ հարց է քննարկելու:

Ես արդեն տեսել եմ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններ, որ այս փաստաթուղթը խորհրդարանի վավերացմանը ենթակա չէ»,-ասաց Մարուքյանը, որ ընթերցեց միջազգային պայմանագրերի մասին օրենքի մի հատված, ըստ որի, ցանկացած միջազգային համաձայնություն անկախ դրա անվանումից, պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից:

«Մարդիկ կան, որ ասում են, եթե անունը հայտարարություն է, դա համաձայնագիր չի, պայմանագիր չի, հետեւաբար պետք չի գնա ՍԴ, չպետք է գա ԱԺ  եւ վավերացվի: Ըստ մեր միջազգային պայմանագրերի մասին օրենքի, դա համարվում է պայմանագիր:

Բացի այդ, ըստ օրենքի միջազգային պայմանագիրը վավերացվում է, եթե այն վերաբերում է մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներին ու ազատություններին: Քանի որ խոսքը սահմանազատման մասին է, դա նշանակում է, որ այդ տարածքներում ապրող մարդկանց իրավունքներին դա առնչվում է: Մյուս հիմքը, ԱԺ վավերացման են ենթակա նաեւ այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ: Այս փաստաթուղթը ունի քաղաքական բնույթ եւ հետեւանքներ, որոնք ռազմական նշանակություն ունեն:

Վերջինը, միջազգային պայմանագրերը ենթակա են ԱԺ վավերացման, եթե դրանք նախատեսում են օրենսդրության փոփոխություն: Հիմա այդ հանձնաժողովը քննարկում է, որոշում է կայացնում ու ասում, որ սա է սահմանը: չէինք գալո՞ւ մեր վարչատարածքային բաժանման մասին օրենքը փոխելու: Դա նշանակում է, որ այդ փաստաթուղթը պետք է վավերացվի ԱԺ կողմից: Եթե չվավերացվի ԱԺ կողմից, այն չի կարող կյանքի կոչվել»,-ասաց Մարուքյանը:

Նա հարց բարձրացրեց, թե ինչու են քաղաքական ուժերը, հասարակությունը այս փաստաթղթի շուրջ բանակցությունների մասին իմանում ոչ պաշտոնական աղբյուրներից: «Հայ ժողովուրդն արդեն երկու օր ոչ քուն ունի, ոչ դադար: Սրա պատասխանն ո՞վ է տալու»:

Հիշեցնենք, որ մայիսի 19–ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել եռակողմ փաստաթուղթ, որով հինգ գյուղ Տավուշում և մեկ գյուղ Արարատում զիջելու է ադրբեջանցիներին մինչև հայ–ադրբեջանական սահմանի վերջնական սահմանազատումը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն Ալիևին դեռևս հունվարի 11–ին է բանավոր պայմանավորվածությամբ խոստացել այս զիջումը, սակայն ավելի ուշ փորձել է հետաձգել խոստումը կատարելու ժամկետները՝ պատճառաբանելով, որ խոստանալիս չգիտեր, որ ընտրություններ են լինելու, ի պատասխան Ալիևը ներխուժել է Սյունիք և Գեղարքունիք։ Փաշինյանը փորձել է պաշտպանություն գտնել Կրեմլում, որտեղից հնչել է երկու հարց. Ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու, և ի՞նչ է Կրեմլից իր ակնկալիքը։

Մինասյանը պնդում է, որ այս փաստաթղթի վրա աշխատանքն ավարտված է, այն շուտով կստորագրվի և կհրապարակվի։ Ըստ նրա, փաստաթուղթն ունի նաև գաղտնի հավելված, որում ամրագրված է դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը և վեց գյուղերի հանձնումը՝ լղոզված ձևակերպումներով։

Այսօր՝ մարտի 20 կառավարության նիստին Փաշինյանը, ըստ էության, չհերքեց այդ փաստաթղթի գոյությունը, ավելին՝ հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ստորագրել այն, քանի որ այն «100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ