News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի մի մասում մկների պոպուլյացիան հասել է կրիտիկական չափերի: Նոր Հարավային Ուելսի ֆերմերները հաղորդել են, որ մեծ գումարներ՝ մինչեւ 150 000 դոլար են ծախսում թույնի վրա, շատերը նաեւ հացահատիկի եւ կերերի կորստից իրենց վնասը ավելի քան 250 000 դոլար են գնահատել: 1100 հարցվածների շուրջ 80%-ն իրեն որպես տուժած է ճանաչել, եւ սա ոչ միայն գյուղատնտեսական արտադրանքի կորուստ է, այլեւ սարքավորումների վնաս, հաղորդում է Nat-geo-ն։

Խանութներից մեկում մկները հասել են դրամարկղ եւ փչացրել թղթադրամները։

Մկներից տուժում են ոչ միայն գործարարները, այլեւ հասարակ մարդիկ։ Մի կին օդորակիչում ապրող մկներ է հայտնաբերել, մյուսը լվացված լվացքը թողել է զամբյուղի մեջ, եւ մեկ ժամ անց դրա մեջ արդեն վեց կրծող է եղել, ինչ-որ մեկը տեղափոխվել է փողոց, քանի որ տանը այլեւս հնարավոր չէ նրանցից սնունդը պաշտպանել:

«Մկներն ամենուր են՝ տանիքներում, պատերի եւ մեքենաների մեջ, նրանք կրծում են լարերը, մառաններում ուտում են պահուստները, իսկ պահարաններում նրանք կեղտոտում եւ փչացնում են հագուստը»:

Նրանք նույնպես չեն վախենում կատուներից, ուստի սոցիալական ցանցերում մարդիկ կիսում են մկների դեմ պայքարի միջոցները: Խորհուրդներից մեկն է՝ մոտ 20 սմ ջուր եւ աման լվանալու հեղուկ լցնել կափարիչով ծածկված աղբարկղի մեջ: Մկները բարձրանում են տախտակի վրայով եւ ընկնում ջրի մեջ ու չեն կարողանում դուրս գալ:

Նրանք նույնպես չեն վախենում կատուներից, ուստի սոցիալական ցանցերում մարդիկ կիսում են մկների դեմ պայքարի իրենց փորձը: Մեկը հուշում է մոտ 20 սմ ջուր եւ աման լվացող միջոց ներդնել կափարիչով ծածկված աղբարկղի մեջ: Մկները բարձրանում են վրան գետնանուշի կարագ քսած տախտակի վրայով եւ ընկնում ջրի մեջ եւ չեն կարողանում դուրս գալ:

Նոր Հարավային Ուելսի բնակիչներից մեկը, հայտնաբերելով «մկան ուղին», նրան ուղղորդել է ջրի տակառի մեջ:

Այս մեթոդը հատկապես խիստ քննադատության է արժանացել կենդանիների պաշտպանության կազմակերպության կողմից: PETA-ի ներկայացուցիչները կրծողներին անվանել են «հետաքրքիր գազաններ», որոնք «պարզապես սնունդ են փնտրում գոյատեւելու համար»: Նրանք առաջարկել են ոչ թե սպանել նրանց, այլ կազմակերպել «մարդասիրական թակարդներ»՝ հետագայում նրանց բնության մեջ թողնելու նպատակով: Փոխվարչապետ Մայքլ Մաքքորմակը քննադատել է այս դիրքորոշումը եւ ասել, որ «լավ մուկը սատկած մուկն է»:

Մինչդեռ Ավստրալիան նախկինում վճռական պայքար էր մղում կատուների դեմ: Մկների հետ կապված ներկայիս իրավիճակը կարող է այս միջոցառումների մասնակի հետեւանք լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ