News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայում ընթացող քաղաքական գործընթացները քննարկել են Կիլիկիայի կաթողիկոս Արամ 1-ին կաթողիկոսն ու Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո»-ն` վկայակոչելով Մեծի Տանն Կիլիկիո տեղեկատվության գրասենյակը:

Զասիպկինը տեղեկացրել է Արամ 1-ինին Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ` ընդգծելով, որ Ռուսաստանը չի կիսում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի կտրուկ եւ ռազմատենչ դիրքորոշումը:

Նա նշել է նաեւ, թե Ռուսաստանն անհրաժեշտ է համարում նման նուրբ խնդիրների հավասարակշռված եւ իրավական մոտեցումը, եւ պետք է ցանկացած դեպքւմ հավի առնել տեղական առանձնահատկությունները:

Կաթողիկոսը ընդգծել է Սիրիայում կայունության հաստատման անհրաժեշտությունը` ողջունելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջին ուղերձը: Քննարկվել են նաեւ Լիբանանի կառավարության ձեւավորման, Մերձավոր Արեւելքում Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցու համագործակցության խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ