News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջին ժամանակահատվածում ճամպրուկային տրամադրությամբ է:

Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Մարությանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, որ եթե այս իշխանությունները վերընտրվեն կամ չընտրվեն, միեւնույնն է, իր պաշտոնավարումն անհնարին կլինի։

Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընտրվելու դեպքում սեպտեմբերին Երեւանի քաղաքապետի ընտրություններ անցկացնել։ Իսկ ընդդիմության, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու պարագայում Մարությանը շարունակելու որեւէ շանս չունի։ Մեր տեղեկություններով՝ վերջին ժամանակահատվածում Մարությանը ընդհանրապես որեւէ մեկի հետ չի շփվում՝ ինչպես թիմակիցների, այնպես էլ աշխատակիցների հետ, ու կարելի է ասել՝ քաղաքապետարանում կյանքը կանգ է առել։

ԱԺ ատահերթ ընտրություններին նա մատը մատին չի տալիս։ Երեւանում ՔՊ-ի համար ձայներ բերելու պարտավորությունն իր վրա է վերցրել գործարար Խաչատուր Սուքիասյանը, իսկ քարոզչական մասով՝ Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու հաջորդ նիստը լինելու է հունիսի 22-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից երկու օր հետո: Ավագանին պետք է ներկայացնի քաղաքապետարանի բյուջեի կատարողականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ