News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սան Ֆրանցիսկոյի կենդանաբանական այգում սատկել է ամենատարեց արու շիմպանզեն, որը 63 տարեկան էր: Քոբբի անունով շիմպանզեն Աֆրիկայից Սան Ֆրանցիսկոյի կենդանաբանական այգի էր տեղափոխվել 1960-ականներին:

Չնայած կենդանաբանական այգու մամուլի հաղորդագրությունում նշվել է, որ շիմպանզեի սատկելու պատճառը պարզ չէ, կենդանին վերջերս հիվանդացել է, եւ կենդանաբանական այգու աշխատակիցները կարծել են, որ ծերությունն է պատճառը: Քոբբին Սան Ֆրանցիսկոյի կենդանաբանական այգու շիմպանզեների պոպուլյացիայի անբաժան մասն էր եւ «հանդես էր գալիս որպես խմբի առաջնորդ», - ասել են նրանք:

Բնության պահպանության միջազգային միությունը շիմպանզեներին դասակարգում է որպես անհետացման վտանգի մեջ գտնվող պրիմատներ. դրանք համարվում են Աֆրիկայի ամենախոցելի կենդանիներից մեկը՝ որսագողության, բնակության միջավայրի կորստի եւ հիվանդությունների պատճառով, հայտնել է Associated Press-ը: Կենդանաբանական այգու վարչակազմի տվյալներով՝ վայրի բնության մեջ ապրող մինչեւ 200 հազար շիմպանզեների կյանքի միջին տեւողությունը 33 տարի է, իսկ մարդու հսկողության ներքո՝ 50-60 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ