News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր առավոտյան մենք լսեցինք, որ թավշապետը հայտարարեց, որ Հայաստանում ավարտվել է «թավշյա հեղափոխությունը» եւ սկսվում է կամ արդեն սկսվել է «պողպատյա հեղափոխությունը»։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին։

«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում «պողպատյա հեղափոխություն», բայց մենք երեք տարիների ընթացքում ականատես եղանք, այսպես ասած, թավշյա հեղափոխության ողջ պերճանքին։ Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է ժողովրդին տարբեր մասերի բաժանել, պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի եւ կեղծիքի տարածում, մեր անվտանգության համակարգի փլուզում, Ղարաբաղի 75 տոկոսի հանձնում, զոհեր հազարավոր մարդկանց, որպեսզի վարչապետը կառչած մնա իր աթոռին, մենք հասկացանք, որ նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի օկուպացում եւ այդ օկուպացիայի դեմ անկարողություն՝ պաշտպանելու սեփական սահմանը»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ եթե կապիտուլյանտը պողպատե հեղափոխություն ասելով հասկանում է ավելի ուժգնացում այս պրոցեսների, ապա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան.

«Եվ ոչ միայն վահան, այլ նաեւ դրա հետ մի դագանակ, որով մենք պետք է քշենք բոլոր այն մարդկանց, որոնք փորձում են իրենց պողպատյա գործիքը օգտագործել մեր դեմ։ Մենք ուրիշ ելք չունենք, հակառակ պարագայում մենք լրացնելու ենք այն ժողովուրդների շարքը, որոնք, լինելով մեզանից թվապես մի քանի անգամ ավելի, չունեն իրենց պետականությունը եւ իրենք մնացել են ընդամենը պատմության դասագրքերում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ