News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թե բա՝ կոռումպացված հոգևորականներ. Ես գիտեմ, որ կոռումպացված լինելու համար պետական լծակներ են պետք (օրինակ՝ հարկատուների հաշվին սեփական ընտրողների աշխատավարձերը բարձրացնելը, օրինակ՝ գրպանային ՀԿ-ներին հարկատուների փողերով ֆինանսավորելը, օրինակ՝ հարկատուների հաշվին «նախընտրական» ասֆալտը և այլն): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Հոգևորականները չունե՛ն պետական լծակներ՝ ի տարբերություն նիկոլականների։

Բա էդ դեպքում հոգևորականի կոռումպացվածը ո՞րն է, այ անաստված»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 12-ին, Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայ առաքելական եկեղեցին վարկաբեկում են հենց կոռումպացված հոգեւորականները:

Տպել
Ամենաշատ