News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատասխանել է Հանրային հեռուստաընկերությանը հուզող հարցերին, որոնք վերաբերում են կուսակցությունների և դաշինքների նախընտրական տեսահոլովակները հեռարձակելուն։

ՀՌՀ-ից հայտնել են, որ տեսալսողական տեղեկատվության գրաքննումն արգելվում է։ Հանրայինի տնօրենի անունից ուղղված գրությանը կից ներկայացվել էին նաև տեսահոլովակներ, որոնց նկատմամբ, ըստ հանձնաժողովի, զտման, խմբագրման, միջամտության գործընթացը կարող է իր մեջ պարունակել գրաքննության տարրեր։

Հորդորել են ձեռնպահ մնալ և իրականացնել ստանձնած պայմանագրային պարտավորությունները։

Հանրայինի տնօրեն Հարություն Մովսիսյանը հետաքրքրվել էր այն մասին, թե արդյոք «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» պարտավոր է հեռարձակել կուսակցությունների եւ դաշինքների այն տեսահոլովակները, որոնք ակնհայտորեն ունեն վիրավորական, զրպարտչական, այլ անձանց իրավունքները խախտող, ատելության խոսք տարածող կամ այլ՝ բարեվարքության ակնհայտ կանոններին հակասող բնույթ, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնել է, որ նման արտադրանք հեռարձակելը առհասարակ խրախուսելի չէ, սակայն, բարձրացված խնդրի վերաբերյալ գնահատակաները պետք է համապատասխանեն իրավակիրառ պրակտիկային.

«Քանի որ նախընտրական քարոզչության ընթացքում «Հանրային հեռուստաընկերության» ու կուսակցությունների և/կամ դաշինքների միջեւ կնքվում է պայմանագիր՝ նախընտրական քարոզչության լուսաբանման վերաբերյալ, ապա սույն համատեքստում գտնում եմ, որ եթե, այնուամենայնիվ, առկա է վիճելի իրավիճակ՝ ատելության խոսքին, վիրավորանքին եւ այլոց իրավունքները խախտելուն իրավական գնահատական տալուն, ապա անհրաժեշտ է դիմել դատարան, նման իրավական գնահատական ստանալու համար, ինչպես նաեւ զուգահեռաբար շարունակել իրականացնել պայմանագրային պարտավորությունները»:

Հակոբյանը հիշեցրել է, որ հանրային հեռարձակողը նախընտրական քարոզչության իրականացման ժամանակ անվճար և վճարովի եթերաժամը տրամադրում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: Իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իրավասու չէ Հանրային հեռարձակողի ծրագրային քաղաքականության մշակմանը և միայն վերահսկում է նախընտրական քարոզչության կարգի պահպանմանը:

Հիշեցնենք, որ Հ1-ը մերժել էր հեռարձակել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական տեսահոլովակը, որի մասին բարձրաձայնել էր դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, որը հայտնել էր, թե Աշոտյանը նշում է, որ այդ խնդիրները դատական իշխանության գործերն են և Հ1-ը չունի իրավունք գնահատական տալ իրենց հոլովակներին: Հանրայինը հոլովակի երկու դրվագները համարել էր վիրավորանք և զրպարտություն պարունակող։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ