News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կա այսպիսի լուրջ անվստահության մի տարր այն ամենի նկատմամբ, ինչ արվում է այս կառավարության կողմից այստեղ` Հայաստանում, բայց չեմ կարծում, որ այդ հարաբերություններն այնքան են խարխլվել, որ դրանք շատ արագ չեն կարող վերականգնվել: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ռուս-հայկական հարաբերությունների խնդիրների մասին հարցին:

«Չեմ կարծում, որ խոսքը վտանգավոր մակարդակի մասին է: Կա այնպիսի լուրջ անվստահության տարր այն ամենի նկատմամբ, ինչ անում է այս կառավարությունը այստեղ ՝ Հայաստանում, բայց չեմ կարծում, որ այդ հարաբերություններն այնքան են խարխլվել, որ դրանք շատ արագ չեն կարող վերականգնվել: Մեր շահերը շատ ոլորտներում համընկնում են: Այստեղ բավական է պարզապես վերադառնալ անկեղծ հարաբերությունների` առանց ինչ-որ տեսակի սիրախաղ անելու, առանց մթության մեջ խաղալու: Եվ այդ հարաբերությունները շատ արագ կվերականգնվեն», - ասաց երկրորդ նախագահը:

Նկատե՞լ եք, որ Փաշինյանը փորձում է շահել հակառուսական տրամադրությունների վրա: «Իր չափահաս կյանքի ընթացքում նա քաղաքական եւ լրագրողական կարիերա արեց հակառուսական կարգախոսների վրա: 2018-ի ապրիլյան դեպքերից հետո Ռուսաստանի հետ իրական հարաբերությունները որոշակիորեն գերակշռեցին, ստվերեցին եւ քողարկեցին նրա տրամադրությունների հակառուսական բաղադրիչը, բայց հիմա դա այս կամ այն ​​կերպ սկսում է արտահայտվել, գուցե` ոչ այնքան հստակ, սակայն լեյտմոտիվը միշտ կա»,- հավելեց Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ