News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությում ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից:

Ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում պետական գույքի օտարման գործընթացն իրականացնելիս ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016-2017թթ. «Ֆ...» ՍՊ ընկերությանն առաջարկել են իրականացնել անշարժ գույքերի գնահատման աշխատանքներ: ՍՊ ընկերության մասնագետները նշված ժամանակահատվածում կազմել են 15 կեղծ եզրակացություններ՝ վավերացված նշված ՍՊԸ-ի տնօրենի կողմից, որով ընդհանուր 378.700.000 ՀՀ դրամ իրական արժեքով գույքերը գնահատվել են ընդհանուր 135.016.137 ՀՀ դրամ, կամ շուրջ 3 անգամ պակաս իրական գնահատված արժեքից, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում, նշված գույքերն օտարվել են 79.144.580 ՀՀ դրամ ընդհանուր գումարով կամ շուրջ 5 անգամ պակաս իրական արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 299.555.420 ՀՀ դրամի վնաս:

Հայտնաբերված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է 15 քրեական գործ:

Հարուցված քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

ՀՀ դատախազությունը իր ողջ գործիքակազմով հետևողականորեն շարունակելու է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում տեղ գտած չարաշահումների և խախտումների դեպքերը, սիստեմատիկ բնույթ կրող հանցավոր սխեմաները պարզելու, ինչպես նաև մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղեգիծը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքում պատռել են պարեկի բաճկոնը. կիրառվել է արցունքաբեր գազ. կան կալանավորվածներ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային...
Երևանի Հաղթանակի կամրջի վրա ավտոմեքենա է այրվել
Մարտի 27-ին, ժամը 10։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը
Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով «իշխան» ձկնատեսակի...
Վիգեն Սարգսյանի խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
Մեկ շաբաթում գրանցվել է 163 արտակարգ դեպք. 12 սպանության փորձ, 2 երկրաշարժ, 12 թունավորում. Զոհվել է 16 մարդ
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է...
Արաբական երկրները նախազգուշացրել են Դանիայում Ղուրանի այրումից հետո իսլամաֆոբիայի աճի մասին
Ծայրահեղ աջ հակամահմեդական Patrioterne Gar Live խմբավորումը Facebook-ում հեռարձակել է կադրեր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ