News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը նոր Սառը պատերազմ ցանկանում է: Այս մասին Բայդենը հայտարարել է Ժնեւում Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Ես մատնանշեցի, որ մենք հսկայական հնարավորություններ ունենք կիբերտարածությունում, եւ նա դա գիտի: Հստակ չգիտի, թե ինչ հնարավորություններ են, սակայն դրանք հսկայական են: Եթե ​​Ռուսաստանը խախտի հիմնական նորմերը, մենք կպատասխանենք: Կարծում եմ, որ վերջին բանը, որ նա այժմ ցանկանում է, Սառը պատերազմն է», - ասել է Բայդենը:

«Ես նրան ասացի. «Ձեր եւ իմ սերունդների միջեւ 10 տարվա տարբերություն կա: Սակայն ակնհայտորեն ոչ ոքի շահերից չի բխում, որպեսզի հայտնվենք Սառը պատերազմի իրավիճակում»»:

Նրա կարծիքով՝ Պուտինը հասկանում է ամեն բան, սակայն հավելել է, որ դա չի նշանակում, որ վերջինս «պատրաստ է զենքերը վայր դնել եւ ասել՝ լավ»: Բայդենը կարծում է, որ Պուտինը շարունակում է մտահոգվել, որ ԱՄՆ-ը ցանկանում է «տապալել» իրեն: «Նա դեռ ունի այդ մտահոգությունները, սակայն չեմ կարծում, որ դրանք շարժիչ ուժ են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կառուցման մեջ», - ասել է Բայդենը:

Նա նշել է, որ առաջիկա ամիսները ծառայելու են որպես «փորձություն» այն բանի, թե արդյո՞ք այսօրվա քննարկումը կարող է երկրները էլ ավելի մոտեցնել առաջընթացին: «Սա փորձություն կլինի: Մեր երկրների միջեւ հարաբերությունների զգալի բարելավման իրական հեռանկար կա՝ սկզբունքների եւ մեր արժեքների հիման վրա», - ասել է Բայդենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ