News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 17-ին, կառավարության շենքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր թիմակիցների հետ։

Մասնավորապես, կառավարության շենքում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ՝ Ռուբեն Ռուբինյանը, Մխիթար Հայրապետյանը, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը, պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանը և արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Վերջիններս լրագրողների որևէ հարցի չպատասխանեցին ու արագ հեռացան կառավարության շենքից։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված է ՔՊԿ-ի քարոզարշավային եզրափակիչ հանրահավաքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ: Այս մասին հայտնել էր նրա օգնական Նաիրի Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ