News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության պաշտոնական խնդրանքով՝ Եվրոպական միությունը (ԵՄ), Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության կառավարություններն աջակցություն են ցուցաբերելու հունիսի 20-ին Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ՄԱԶԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ կազմակերպելու վստահելի և թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդելու ընտրական մարմինների կարողությունները։ Աջակցությունն ուղղորդվում է «Հայաստանում ընտրական գործընթացներին աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի միջոցով և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հետ սերտ համագործակցությամբ։

ՀԸԳԱ-ն թիրախավորելու է այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են 2017թ․ ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի (ԸՆՍ) շարունակական օգտագործումը, օժանդակությունը ԿԸՀ-ին՝ ընտրողների համար կրթական նյութեր պատրաստելու հարցում, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ կապված ընտրական գործընթացների հետ, ինչպես նաև առողջապահական և անվտանգության միջոցառումների ապահովումը՝ ընտրությունների օրը ՔՈՎԻԴ-19-ի տարածման ռիսկերը նվազեցնելու համար։

«Մեր աջակցության նպատակն է նպաստել Հայաստանի կայուն ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը՝ կազմակերպելու ժողովրդավարական ընտրություններ: Այն իրականացվում է բարելավելով ընտրական գործընթացների վերահսկման համար պատասխանատու առանցքային ինստիտուտների տեխնիկական ներուժի ու փորձագիտական հմտությունները, և քաջալերելով ընտրողների բավարար չափով չներկայացված ու խոցելի խմբերին՝ օգտվելու իրենց ընտրական իրավունքից՝ կրթության և իրազեկվածության բարձրացման միջոցով։

Սա հիմք է հանդիսանալու վստահելի, ներառական և թափանցիկ ընտրությունների համար», - հայտարարեցին միջազգային դոնոր համայնքի ներկայացուցիչները։           

Այս աջակցությունը հիմնված է տեխնիկական աջակցության արդյունքների վրա՝ իրականացված Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ: ՀԸԳԱ թիմը նաև սերտորեն համակարգում է իր գործողություններն այլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք նույնպես տեխնիկական օժանդակություն են ցուցաբերում ընտրական գործընթացներին՝ առավելագույնի հասցնելով դոնորների տրամադրած աջակցության արդյունավետությունը։    

Հետընտրական շրջանում ծրագիրն աջակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեռք բերված փորձի վերլուծության իրականացմանը, ընտրական գործընթացում ծագած հիմնական մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավոր ուղիների քննարկմանը, որոնք կնպաստեն սահմանելու հետագա օժանդակության շրջանակները։ Ավելին, առաջին քայլերը կձեռնարկվեն բացահայտված մարտահրավերներին լուծումներ տալու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ