News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քարոզարշավի վերջին օրը. բոլոր էմոցիաները պարպված են, բոլոր խելոք և անխելք մտքերը՝ ասված։ Նույնիսկ ընտրությունը, մեծ հաշվով, արդեն կատարված է։ Մնացել է քվեարկությունը։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ պարզ ընտրություն

Մենք ունենք խնդիր՝ մեր պետության կյանքում ու մեր բոլորիս կյանքում բացելու նոր էջ։

Պետությունները նոր էջ են բացել անգամ Բեռլինի անկումից, Հիրոսիմայի ռմբակոծությունից, Բուխենվալդից և այլ սարսափելի իրավիճակներից հետո։ Ողբերգության էջում մնալը նոր ողբերգության անոնս է։

Նոր էջ բացելու իրական հնարավորություններից մեկը ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունն է։

Հակաբնական է՝ պարտությունից ու աղետից հետո չձգտել նոր էջի։

Ինչո՞ւ է պետք նոր էջը.

Պետք է լինի իշխանություն՝ առանց պարտության բեռի

Պետությունը և ազգը պետք է ունենան պոզիտիվ օրակարգ

Մենք չպետք է մնանք որպես պարտված պետություն։ Չպետք է ինքնաընկալվենք որպես կոտրված ազգ։

Պարտության սիմվոլի վերարտադրումը լինելու է ընտրություն ոչնչի մասին։ Մենք ընդամենը կորցնելու ենք շատ կարևոր ժամանակ ու նոր էջի հնարավորություն ստանալու ենք քիչ ավելի ուշ՝ ավելի վատ իրականության պայմաններում։

Միայն առանց պարտության բեռի իշխանությունը կարող է արժանապատիվ բանակցություններ վարել և հարաբերություններ ձևավորել արտաքին աշխարհի հետ։

Պարտված պետությունից պարտված ժողովուրդ անցումը կլինի այն անդառնալի կետը, որից հետո պետության կազմաքանդումն ուղղակի տեխնիկայի հարց է։ Մենք դրան մոտ ենք, և դա ամեն գնով պետք է թույլ չտալ։ Բայց սա հնարավոր է միայն նոր էջի դեպքում։

Եվ վերջապես՝ հայ ժողովրդի ու Հայաստանի համար պետք է նոր, պոզիտիվ օրակարգ։ Պարտության դեմքով դա հնարավոր չէ անել։

Համահայկական նոր օրակարգը նոր էջի կարևոր բաղադրիչներից է։ Բայց կա Հայաստանի՝ որպես պետության, նոր օրակարգի և Հայաստանում ապրող ժողովրդի նոր օրակարգի խնդիր։

Ես հեռու են այն մտքից, որ հունիսին  հնարավոր իշխանափոխությունը անմիջապես սկիզբ կդնի պետության խորը մոդեռնիզացիայի։ Բայց ես վստահ եմ, որ հիմքը կդնի նոր էջի, ինչն էլ լավ պոտենցիալ կապահովի առաջիկայում պետության և հանրային հարաբերությունների լուրջ արդիականացման համար՝ նոր թիմերով ու դեմքերով։ Նոր էջը պետք է ունենա նոր քաղաքական և պետական բանաձևեր և սկիզբ դնի նոր վերնախավի ձևավորմանը, որը կունենա նոր աշխարհայացք ու նոր արժեքներ։

Մեզ հիմա ժամանակ է պետք։ Նոր էջը դրա միակ հնարավորությունն է։ Մեզ կրթվել ու զարգանալ է պետք, մեզ ֆեոդալիզմը հաղթահարել ու առողջանալ է պետք, մեզ 21-րդ դար  մտնել է պետք։

Հայաստանի վերելքի նախապայմանն է՝ կրթել և կրթվել։ Պետք է կրթել մեր հասարակությանը, պետք է կրթել էլիտաներին, պետք է կրթել անկիրթներին և կրթվածներին։

Արեցինք՝ կկարողանանք պետություն ունենալ, չարեցինք՝ ուրիշին չպետք է մեղադրենք։

Այս ամենը հնարավոր է միայն երկրում խորքային մոդեռնիզացիա սկսելով։ Նոր էջի հաստատումից հետո։

Նիկոլն իր անձով մեզ զրկում է այդ պարզ բանից՝ ունենալ նոր էջ մեր պետության կյանքում։  Հունիսի 20-ին կա հնարավորություն՝ գնալ ընտրության և քվեարկել հանուն պետության և յուրաքանչյուրիս կյանքի  նոր էջի համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ