
Երեւանի 7/07 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց մասնակցությամբ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչը։
Տեղեկացանք, որ վիճաբանությունը տեղի է ունեցել «Ազատություն» կուսակցության վստահված անձի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց միջեւ։