News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին: Այս մասին հունիսի 22-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի  31-րդ հոդվածի 5-րդ մասով՝ տեղեկացնում եմ, որ համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 31-ի համար 33 արձանագրության,  Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցության դաշինքի ընտրական ցուցակից ընտրված  և լիազորությունները վաղաժամկետ  դադարեցրած ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի  հերթական հաջորդ թեկնածու  Մառլենա Ստեփանյանին»,- շեշտեց Մարությանը:

Բացի այդ, Մարությանը նաեւ հայտարարեց, որ նույն հիմքով  Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցության դաշինքի ընտրական ցուցակից ընտրված  և լիազորությունները վաղաժամկետ  դադարեցրած ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի  հերթական հաջորդ թեկնածու  Սուրեն Օհանյանին:

Տպել
Ամենաշատ