News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

Ես Նիկոլ Փաշինյանի ելույթում չտեսա հստակ համերաշխության կոչ եւ ցանկություն: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ես տեսա նույն սպառլանիքների տարափ, ուղղակի ձեւակերպված ավելի մեղմ եւ ավելի գեղեցիկ բառերով: Չես կարող համերաշխության կոչ անել, միաժամանակ ասել, որ բոլորին պառկացնելու ենք, նստացնելու ենք, էս ենք անելու, էն ենք անելու: Խոսքերին հավատալ չեմ ուզում եւ չեմկարող: Եթե Նիկոլ Փաշինյանն իրապես ուզում է համերաշխություն մեր հասարակության մեջ, հանգստություն մեր երկրին, ապա իր քայլերով պետք է շատ կարճ ժամանակում ցույց տա, որ ինքը փոխվել է:

3 տարիներին նրա կոչերը, հայտարարությունները եւ իրողությունները էապես տարբերվել են իրարից: Եթե նա կփորձի իրապես բերել մեր երկրին համերաշխություն ու հանգստություն, ես միայն ուրախ կլինեմ: Բայց դա միայն ժամանակը ցույց կտա: Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային: Եթե տեսնենք, որ կարողանում է փոխվել, կարողանում է դառնալ իրապես պետական գործիչ, որին ես չեմ հավատում, ապա իհարկե, մենք պետք է գործենք այլ տրամաբանությամբ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ