News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2021թ. հունիսի 22-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Վեդի քաղաքի 15-ամյա բնակիչն իր կողմից վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայով, Վեդի-Արարատ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի հատվածում՝ Գոռավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է, ուղևորներից մեկը՝ Երևան քաղաքի 13-ամյա բնակիչը, տեղափոխվել է Վեդի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղից էլ նույն օրը՝ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ մյուսը՝ ծնված 2005թ., բարեբախտաբար մարմնական վնասվածքներ չի ստացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժածների հագին վթարի պահին եղած հագուստները, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ