News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի արքայադուստրը, ով պնդում էր, որ պալատում իրեն «պատանդ» են պահում, ասել է, որ այժմ կարող է ազատ ճանապարհորդել, հայտնում է AFP- ն:

Փետրվարին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը հավաստիացում էր պահանջել, որ Դուբայի տիրակալ Շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի դուստրը՝ շեյխուհի Լատիֆան, ողջ է այն բանից հետո, երբ հայտնվել էր մի տեսանյութ, որում նա ասում էր, որ իրեն պահում են մի առանձնատանը, եւ ինքը վախենում է իր կյանքի համար:

Այս շաբաթ սոցիալական ցանցերում հայտնվել է օդանավակայանում ուղեկցորդուհու հետ Լատիֆայի լուսանկարը։

«Վերջերս ընկերուհուս հետ այցելեցի եվրոպական երեք երկրներ»,- ասում է շեյխուհի Լատիֆան՝ Taylor Wessing իրավաբանական գրասենյակի տարածած հայտարարության մեջ: «Ես խնդրեցի նրան ինտերնետում տեղադրել մի քանի լուսանկար, որպեսզի ապացուցի, որ կարող եմ ճանապարհորդել: Հիմա հուսով եմ, որ կարող եմ խաղաղ ապրել՝ առանց լրատվամիջոցների հետագա ուշադրության: Եւ ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին բարեմաղթանքների համար»:

35-ամյա արքայադուստրը 2018-ի մարտին էմիրությունից փախչելու անհաջող փորձ էր կատարել: Սակայն նրան վերադարձրել էին հայրենիք, եւ այդ ժամանակվանից նրան այլեւս չեն տեսել հանրության առջեւ:

Լատիֆայի վերջին լուսանկարը տեղադրվել է մի կնոջ էջում, որին բրիտանական լրատվամիջոցները ճանաչել են որպես Սիոնեդ Թեյլոր՝ թագավորական նավատորմի նախկին անդամ: Դրանում պատկերված են Մադրիդի օդանավակայանում կողք կողքի կանգնած երկու կանայք, որոնք դիմակներով են:

Անցյալ ամիս Շեյխ Լատիֆայի երկու լուսանկարներ տեղադրվել էին նույն էջում` Դուբայի ռեստորանում եւ առեւտրի կենտրոնում:

BBC-ի թողարկած տեսահոլովակներից մեկում, որը բողոքի ալիք է բարձրացրել, Լատիֆան ասում է. «Ես պատանդ եմ, եւ այս առանձնատունը վերածել են բանտի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ