News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայում գտնվող պատմական հայկական բնակավայրերում գանձ որոնող արկածախնդիրները վնասել են Կայսերիում (Կեսարիա) գտնվող 18-րդ դարի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեպքի մասին ահազանգել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը:

Եկեղեցու ներսում երկու մետրանոց փոս առաջանալու փաստի առթիվ Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հասցեագրված հարցադրում է ուղարկել մեջլիս:

Հարցադրման մեջ Փայլանը նշել է, որ հին հայկական եկեղեցին, չնայած որ այդ տարածաշրջանի պատմական ու մշակութային կարևոր կառույցներից է, տասնյակ տարիների անուշադրության հետևանքով մատնված է բախտի քմահաճույքին, իսկ այսօր դարձել է վանդալների ու գանձ որոնողների հարձակման թիրախ:

Այս համատեքստում Փայլանը հարցրել է նախարարին, թե ինչո՞ւ եկեղեցին չի առնվում պաշտպանության ներքո, ինչո՞ւ այն վնասող անձանց դեմ հետաքննություն չի սկսվում: Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է կառավարությունն անձայն մնում քրիստոնյաներին պատկանող մշակութային ժառանգության դեմ արկածախնդիր գանձ որոնողների գործողությունների դեմ, ինչո՞ւ դրանք չեն պաշտպանվում: Քրդամետ կուսակցությունը ներկայացնող Փայլանը հետաքրքրվել է նաև, թե արդյոք նախարարությունը պատրաստվում է վերանորոգել Կայսերիի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ