News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հնէաբանները Միչիգան ​​լճի տակ քարե շրջան են հայտնաբերել, որը բրիտանական Սթոունհենջն է հիշեցնում: ժայռային կազմավորումները ձեւավորում են կատարյալ շրջանակների պես մի բան, սակայն խորը ջրի տակ: Այս երեւույթի մասին առաջին անգամ պատմել են Discovery հեռուստաալիքով 2017 թվականին:  

Միչիգան ​​լիճը Ամերիկայի հինգ Մեծ լճերից մեկն է, որը գտնվում է հյուսիս-արեւելքում եւ միանգամից մի քանի նահանգների տարածքում: Պաշտոնապես համարվում է, որ լճի ափին առաջինը բնակություն են հաստատել Հոփուել հնդկացիները, որոնց մշակույթը անկում է ապրել մ.թ. 800 թվականից հետո: Այնուամենայնիվ, կա մեկ այլ տեսակետ, ըստ որի՝ ժամանակին այստեղ ապրել են Անիշինաաբե ժողովուրդները:

Ջրի խորքերում գտնվող որոշակի կառույցների բազմաթիվ ապացույցներ մասնագետներին ստիպել են ավելի մանրամասն ուսումնասիրել այն: Լճի հատակին քարերը կարծես թե տեխնածին չեն, դրանք ոչ մի կերպ միմյանց ամրացված չեն: Սակայն, միեւնույն ժամանակ, դրանք իդեալական երկրաչափական պատկեր են կազմում: Բնիկ ժողովուրդների հետնորդները կարծում են, որ իրենց նախնիները այդ քարերը սուրբ նպատակով են դրել:

Այսօր գիտնականներին հայտնի է, որ մոտ 10.500 տարի առաջ Միչիգան ​​լճի ավազանում ջրի մակարդակը կտրուկ ընկել  եւ մնացել է նվազագույն մակարդակի վրա առնվազն 3500 տարի: Այնուհետեւ, 5000 տարի առաջ, ջրի մակարդակը բարձրացել է ներկայիս մակարդակի:

Օգտագործելով ջրասուզման ժամանակ ստացված տվյալները եւ հետազոտության ժամանակակից մեթոդները՝ Միչիգանի համալսարանի մարդաբանական հնագիտության թանգարանի Մեծ լճերի հնագիտության ամբիոնի կուրատոր, դոկտոր Ջոն Օ'Շին եզրակացրել է, որ ջրի տակ որսորդական կառուցվածք կա, որն օգտագործվել է որպես ծուղակ: Քարերի միջեւ գտնվող անցուղիները հնագույն ժամանակներում մարդիկ օգտագործել են շրջանի ներսում արածող խոտակեր կենդանիներին անմիջապես իրենց սպասող որսորդների ձեռքը քշելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ