News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատարան են ներկայացվել փաստաթղթեր, որոնք հաստատում են նրանց անձեռնմխելիությունը որպես պատգամավորի թեկնածուներ։

Կեսժամյա ընդմիջումից հետո փաստաբան Արամ Վարդեւանյանը ներկայացրեց ԿԸՀ համապատասխան որոշումը՝ 184 А, ընտրությունների արդյունքների ամփոփման մասին։ Դրանում նշված է հաղթողների ձայների հարաբերակցությունը, եւ մանդատների թիվը, որոնցից «Հայաստան» դաշինքը ստացել է 29, այդ թվում մեկ մանդատ բաժին է ընկնում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչին։ Փաստաբանը հիշեցրեց, որ ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում, եւ իրավիճակը ՍԴ որոշման հետ միասին վերջնականապես պարզ կլինի հուլիսի 26-ին։ Նշենք, որ արդեն դրանից հետո տեղի կունենա նոր խորհրդարանի նիստը, որից էլ օրենսդրությանը համապատասխան թույլտվություն կհարցվի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման մասին։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն առարկեց՝ հայտարարելով, որ իրեն ընդհանրապես պարզ չէ, թե ինչ է այստեղ քննարկվում։ Որովհետեւ կամ քննարկումը տեղին չէ, որովհետեւ քրեական հետապնդումն սկսվել է ընտրություններից շատ առաջ, կամ դատարանը պետք է ավելի վաղ սկսեր վարույթը, եթե խոչընդոտը հաղթահարելու անհրաժեշտություն էր տեսնում։ Դատավորը հիշեցրեց, որ դատավարության արդյունք կարող է լինել նաեւ մեղադրական դատավճիռը, ինչպե՞ս է դատախազը տեսնում գործողություններն այս դեպքում։ Դատախազն ասաց, որ երբ բանը հասնի դրան, այդ ժամանակ էլ կարելի կլինի մտածել այդ մասին։ Դատավորը ստիպված էր պարզաբանել, որ անհրաժեշտ է բացատրել ամեն ինչ հիմա, դրա համար էլ պետք է հետաձգել նիստը։ Դատախազը նորից առարկեց՝ հայտարարելով, որ դատարանը չի իրականացնում քրեական հետապնդում եւ չի կարող գործել քրեական հետապնդման մարմինների փոխարեն՝ դատարանի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ։ Բաղդասարյանի կարծիքով՝ ԱԺ դիմել քրեական հետապնդման թույլտվության համար պետք չէ, որովհետեւ ԱԺ-ին դիմում են քրեական հետապնդում սկսելու համար, իսկ քանի որ այն արդեն սկսված է, ապա հարցնել էլ պետք չէ։ Իր խոսքերը հաստատելու համար դատախազը հիշեցրեց պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նախադեպը։

Թվարկվածը չհամոզեց դատավոր Աննա Դանիբեկյանին։ Նա նիստը հետաձգեց օգոստոսի 3-ին՝ մինչեւ բոլոր հանգամանքների պարզումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաստաբան. պետությունը պետք է փոխհատուցի Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ձերբակալության համար
«Քանի որ դատարանները միշտ շեշտել են, որ կալանքը պայմանավորված է 300.1 հոդվածով․․․
Վերաքննիչ քրեական դատարանը ՍԴ չի դիմելու․ դատարանը կողմերի միջնորդությունները մերժեց
Դատարանը նաեւ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների եւ տուժող…
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մոտ մեկ ամսով
Այսօրվա նիստը, ինչպես եւ նախորդ մի քանի նիստերը, չկայացավ...
Այսօր կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը
Նախորդ մի քանի նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին...
Աննա Դանիբեկյանի «այլ տարածքը» Արցա՞խն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Երեկ դատավորին էին դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանն ու ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ…
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններն ավելի վաղ դիմել են դատարանին եւ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի․․․ կ շաբաթով։
Ամենաշատ