News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն ընթերցեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայցվորների պահանջները:

Հիշեցնենք, որ ՍԴ է դիմել երկու դաշինք՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, եւ երկու կուսակցություն՝ «Զարթոքն» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները:

Դիմումներն ունեն տարբերություններ եւ նմանություններ: Ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերը հիմնվում են արտահերթ ընտրությունների հարցով ԿԸՀ ամփոփիչ որոշման վրա: Հաշվի առնելով պահանջների ընդհանրությունը՝ դիմումները միավորվել են:

«Հայաստան» դաշինքն առանձնացրել է վարչական ռեսուրսի կիրառումը, ընտրողների ոչ հստակ տվյալները, զինվորականների քվեարկության կասկածելի հանգամանքները, ճնշումները: «Զարթոնքն» ընդգծել է ազատության հիմնարար սկզբունքների խախտումները, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը, ագրեսիվ կոչերը: «Հայոց հայրենիքն» ընդգծել է ընտրողների իրավունքների խախտումները, քվեաթերթիկների ձեւը, վարչական ռեսուրսի տոտալ կիրառումը, ընտրողների կամքի վրա ազդեցությունը, հավասարության խախտումները, ճնշումները: 

Շաթիրյանը թվարկեց ՍԴ-ում ներկայացված փաստաթղթերը:

Որպես պատասխանող հանդես եկավ ԿԸՀ-ն, որպես համապատասխանողներ հանդես եկան դատախազությունը, ոստիկանությունը եւ հեռուստառադիոհանձնաժողովը: Որպես երրորդ կողմ հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիրը»: Զեկուցողը ներկայացրեց ընտրությունների օրը միջադեպերի թվի մասին իրավապահ գերատեսչությունների, հանցանքների եւ քրեական գործերի մասին  վիճակագրական տվյալները: Ուսումնասիրվել է հանրային հեռուստատեսության գործունեությունը՝ կապված քարոզչության անցկացման կարգի հնարավոր խախտումների հետ:

Հուլիսի 2-ին եւ 7-ին «Հայաստան» դաշինքը ներկայացրել է երկու միջնորդություն: Որոշումները հրապարակվել են դատարանի կայքում, հայտնեց Շաթիրյանը:  

Դատավոր Պետրոսյանը՝ նշելով հայցվորների միաժամանակ դիմումների աննախադեպ թիվն ու գործերի ծավալը, հետաքրքրվեց՝ արդյոք Շաթիրյանին հաջողվել է ուսումնասիրել նյութերն ու արդյոք կան անհետաձգելի միջնորդություններ: Շաթիրյանը նկատեց, որ ինքն առաջարկել է մեկից ավելի զեկուցող նշանակել, սակայն դատարանն այլ որոշում է կայացրել: «Ծավալը մեծ էր: Հազարավոր էջեր»,-նշեց նա:

Միջնորդությունների հապճեպության հետ կապված դատավորն առաջարկեց գործընկերներին կարծիք հայտնել, սակայն նշեց դաշինքների մեկի միջնորդությունը: Դատավոր Պետրոսյանը խնդրեց նշել՝ արդյոք ներկայացվել է փաստաթղթերի լրիվ ցուցակը: Կա՞ն արդյոք հարցեր, որոնք պետք է քննարկվեն փակ դռների հետեւում: Կարծիքը նախնական է, քանի որ կարող են նոր հանգամանքներ ի հայտ գալ՝ հաշվի առնելով որպես համապատասխանողներ ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն ներգրավելու առաջարկը, հայտնեց դատավորը:

Պետրոսյանը հետաքրքրվեց՝ համեմատել է արդյոք Շաթիրյանը դատախազությունից եւ ոստիկանությունից պատասխանները անցած տարիների գործերի պատասխանների հետ: Պատասխանը բացասական էր: Այդ կապակցությամբ Պետրոսյանը նշեց, որ անցած տարիներին ոստիկանությունը կարճ նկարագրել է միջադեպերից յուրաքանչյուրը: Դատավորը նշեց հենց նման մոտեցումը կարեւորությունը:

Դատավոր Թովմասյանը նշեց, որ զեկույցը կրել է տեղեկատվական բնույթ: «Արդյոք առանձնացրե՞լ եք կարեւոր հանգամանքները: Որո՞նք են էական հանգամանքները, որոնք կարեւորություն կունենան գործի ելքի համար»,-հետաքրքրվեց Թովմասյանը:

Շաթիրյանը նշեց, որ նախնական կարծիք ունի, սակայն չի հայտնի այս փուլում՝ հաշվի առնելով տվյալների ծավալը:

ՍԴ ղեկավարը մեկ ժամով ընդմիջում հայտարարեց: Նիստը կշարունակվի ժամը 14:00-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ