News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին՝ ուղեկցությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց պրն․ Օլիվեր Վարհեի՝ տարածաշրջան այցի շրջանակներում ժամանումը Հայաստան՝ ընդգծելով, որ այս այցելությունը նոր խթան պիտի հաղորդի ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը: Վեհափառ Հայրապետը նաև ողջունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցը  Սուրբ Էջմիածին՝ դա նկատելով Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարության վկայություն։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է Եվրոպական Միության հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առավել շոշափելի և գործնական գործակցություն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս հանձնակատարի մասնավոր իր գնահատանքը հայտնեց Եվրոպական Միության կառույցներին անցնող տարիներին և հատկապես համավարակի շրջանում, արցախյան երկրորդ պատերազմի օրերին և հետպատերազմյա ժամանակահատվածում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցության և աջակցության համար:

Այնուհետև Հայաստան այցին անդրադարձավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի՝ այդ շրջանակներում կարևորելով իր հանդիպումն Ամենայն Հայոց Հայրապետի հետ։ Պրն․ Վարհեին Նորին Սրբությանը ներկայացրեց այցի նպատակները, առ այսօր տարբեր ծրագրերի միջոցով Հայաստանին ցուցաբերված հումանիտար օգնությունը և առկա ճգնաժամի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ուղղված ԵՄ ապագա ծրագրերը և առաջարկները։ Վերջինս խաղաղության հաստատման, ապագայի հանդեպ հույսի և հավատի զորացման հարցում կարևորեց գործակցությունը Հայոց Եկեղեցու հետ։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն մտահոգությամբ անդրադարձ կատարեց հետպատերազմյա իրավիճակին և առկա բազմաթիվ մարտահրավերներին՝ նաև հույս հայտնելով, որ ԵՄ կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և բարեկամ պետությունների աջակցությամբ արցախյան հիմնահարցը կստանա իր վերջնական կարգավորումը, ինչը կերաշխավորի արցախաբնակ հայորդիների անվտանգությունն ու ապահովությունը։

Ողջունելով ԵՄ պատրաստակամությունը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով նպաստելու տարածաշրջանային հիմնախնդիրների լուծմանը՝ Վեհափառ Հայրապետը ընդգծեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերների շուտափույթ հաղթահարման կարևորությունը: Այս առիթով Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդրին, ապա իր մտահոգություններն արտահայտեց Հայաստանի սահմանների նկատմամբ կատարվող ոտնձգությունների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արձանագրված սրբապղծության, ավերման և պատմական պատկանելության կեղծման հարցերի առնչությամբ։ Հիշյալ հարցերի հաղթահարման և հայատյացության քարոզի դադարեցման գործում Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց միջազգային հանրության դերակատարությունն ու կեցվածքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ