News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարեւանները հասկացել են, որ այդ կանաչ տանը ինչ-որ բան այն չէ, երբ երիտասարդ կնոջ բղավոցներ են լսվել Սան Սալվադորից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ Չալչուապա քաղաքում իրենց թաղամասի լռության մեջ:

26-ամյա Ժակլին Պալոմո Լիման եւ նրա մորը գայթակղելով առանց պատուհանների տուն է տարել 51-ամյա նախկին ոստիկան Հուգո Օսորիոն, որը նրանց կորած եղբոր մասին տեղեկություններ է խոստացել, գրում է Reuters-ը:

Հարեւանները ոստիկանություն են զանգահարել, երբ մայիսի 7-ի գիշերը լսել են Ժակլինի ճչոցը, երբ նա փորձել է փախչել տանից, բայց Օսորիոն բռնել է, մետաղյա խողովակով հարվածել է նրա գլխին եւ հետ քաշել ներս: Պալոմոյի, նրա եղբոր եւ մոր մարմինները, ինչպես նաեւ 14 դիակներ են հայտնաբերվել տան ետեւում գտնվող զանգվածային գերեզմանում, լրագրողներին ասել է արդարադատության եւ անվտանգության նախարար Գուստավո Վիլյատորոն:

Սալվադորն աշխարհում բռնի հանցագործությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի: Բայց նույնիսկ քաոսին սովոր այս երկրում Օսորիոյի գործը ցնցել է հասարակությանը: Տեղական լրատվամիջոցները բնակավայրն անվանել են «սարսափների տուն»:

Օսորիոյի ենթադրյալ խոստովանության մանրամասների համաձայն, նա խոստովանել է, որ թիրախավորել է հիմնականում աղքատ կանանց եւ աղջիկներին՝ ԱՄՆ-ում աշխատանքի կամ օգնության խոստումներով նրանց տուն կանչելով: Անվտանգության նախարարը նրան անվանել է «ցնդած»:

Բայց իրավապահ մարմիններում Օսորիոյի փորձի, մեծ թվով հավանական հանցակիցների եւ գործի վերաբերյալ հանրային տեղեկատվության պակասի պատճառով որոշ սալվադորցիներ չգիտեն, թե ինչին հավատան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ