News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը


Խիստ չոր եղանակի պատճառով անասնապահներն այս տարի իրենց ակնկալած անասնակերի քանակը չեն ստանա։ Սրա հետեւանքները շուկայի վրա մեծ ազդեցություն կունենան։ Գյուղացիները ստիպված կլինեն կրճատել գլխաքանակը, ոմանք էլ չսնանկանալու համար կաթի որակը կիջեցնեն։

Ֆերմեր Տիգրան Եղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մյուսների համեմատ հաջողակ է. կարողացել է ֆերմայի անասնակերի գոնե 40 տոկոսը հայթայթել։

«Անցյալ տարի 1 հեկտար խոտատարածքներից հնձում էին մոտավորապես 200-250 տուկ, այս տարի մոտավորապես 30-40 տուկ է եղել։ Այսօր արդեն 1 տուկը վաճառում ենք 2000-2300 դրամ։ Բացառվում է, որ գյուղացին կարողանա այդ գնով գնել։ Դիմում ես մարզպետարաններին, դե կառավարություն էլ գոյություն չունի, մարզպետարանից էլ ասում են, որ սա մեր ենթակայությունից դուրս է»,- պատմեց նա։

Ֆերմերն ասաց, որ իր անասուններին շարունակելու է դաշտեր հանել, պետք է փորձի մինչեւ աշուն անասուններին դաշտում եղածով պահել. «Գյուղացին որեկ հղի վիճակում նույնիսկ կով է մորթել 1200 դրամով, որ կարողանա մյուս կովի համար խոտ հայթայթել։ Մինչդեռ Երեւանում միսը 2500-3000 դրամի է հասել միսը»։

«Պանրագործների միության» ՀԿ նախագահ Արմեն Գիգոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ խոտն այս տարի մի ամիս շուտ սկսեց չորանալ, գյուղացիները չեն հասցրել հավաքել խոտը ։

«Տվյալ ոլորտը կառավարելու համար պետք է ստեղծել պլատֆորմա համապատասխան կարգավիճակ ունեցող ֆերմերների։ Տալ անասնապահության համապատասխան չափանիշներն ու չափորոշիչները. Եթե անհրաժեշտ է՝ դասընթացներ, սուբսիդավորում։ Ինչ-որ արդեն անհրաժեշտ է, պետք է ձեռնարկել, այդպիսով քայլ առ քայլ կաթի արտադրությունը Հայաստանում խելքի բերել։ Պետք է չլինի այնպես, որ տարվա երկրորդ կես բնական կաթից ստացվող պանիրների հետ կապված դեֆիցիտ ունենանք։ Դա նաեւ ինչ-որ տեղ առողջության հետ է կապված»։

Արմեն Գիգոյանի խոսքով՝ խնդրի ամենակարեւոր լուծումը ոլորտի ճիշտ կառավարումն է. «Պետք է ուշադրություն դարձվի կադրերի վրա։ Դա շատ կարեւոր է։ Եթե ինձ հարցնեն, ապա ոլորտն ինքը ֆունդամենտալ փոփոխության կարիք ունի։ Բայց այն, ինչ ունենք հիմա, գոնե կադրերի վրա էլ ուշադրություն դարձնեն»։

Մինչ այդ գյուղացին երկընտրանքի առջեւ է. մորթել անասուններին, թե սպասել կառավարության աջակցությանը։ Ֆերմերները զգուշացնում են՝ սրանից միայն գյուղացին չի տուժելու. կաթի պակասի պատճառով  կաթնամթերք արտադրողները կսկսեն կաթին փոշի խառնել, անասնակերի պակասի եւ բարձր գնի պատճառով անասնագլխաքանակը կկրճատվի, հետեւաբար միսը խանութներում կթանկանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
«Ձեզ համար միայն լավ նորություններ ունեմ». Սամվել Կարապետյանը շուրջ 780 մլն դոլարի ներդրումներ խոստացավ
Այսօր այստեղ են հավաքվել Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար շրջանակների կայացած ներկայացուցիչներ...
Նոր համաձայնագիր. ՔՈԱՖ-ն ու ԱՄԱԱ-ն նոր զարկ են տալիս Լոռու մարզում կաթնամթերքի արտադրությանը
Բարելավելով արոտավայրերը և անասնակերի արտադրությունը մարզում՝ նախագիծը նպատակ ունի նպաստելու բարձրորակ և բարձրարժեք կաթի...
ՌԴ փոխվարչապետ․ Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ հաղթահարելու տնտեսական ճգնաժամն ու պանդեմիան
Նրա խոսքով՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցությունը խորը արմատներ ունի։ «Համատեղ ջանքերով մենք կարող ենք օգնել միմյանց՝ գտնելու պատասխաններ գլոբալ մարտահրավերների, տնտեսական ճգնաժամի եւ պանդեմիայի հաղթահարման համար։ Միեւնույն ժամանակ, մենք կարող ենք հասնել լավագույն արդյունքների եւ նույնիսկ գերազանցել դրանք»,-նշել է նա։
Քերոբյան․ նախատեսում ենք ստեղծել երեք արդյունաբերական պարկ
Նրա խոսքով՝ ռուսական մի շարք ընկերություններ, որոնք պատժամիջոցների պատճառով դժվարություններ են ունենում օտարերկրյա գործընկերների հետ շփման մե
Մհեր Գրիգորյան․ 2021-ի առաջին կիսամյակում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 1,9 մլրդ դոլար
Նրա խոսքով՝ առեւտրաշրջանառությունն աճել է 16 տոկոսով․․․
Ամենաշատ